Գործունեության կարգ

Փաստաբանական գրասենյակի հիմնական և կարևորագույն խնդիրն է իրավապաշտպան գործունեության իրականացումը` քրեական, քաղաքացիական և վարչական գործերով:

Փաստաբանական գրասենյակն, ի թիվս նշված նպատակների իրագործման, իրականացնում է նաև հասարակական գործունեություն, մասնավորապես կարող է կազմակերպել անվճար իրավաբանական խորհրդատվություն,  բացառիկ գործերով անվճար հիմունքներով իրականացնել դատական ներկայացուցչություններ ևայլն:

Իրավապաշտպան գործունեության իրականացումն իր մեջ ներառում է`

-խորհրդատվությունը, ներառյալ՝ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը թե՛ դատական, թե՛ մինչդատական փուլերում.

-փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը.

-ներկայացուցչությունը, ներառյալ՝ դատական ներկայացուցչությունը.

-քրեական գործերով պաշտպանությունը.

-օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը.

-անձանց գրավոր և բանավոր հարցման ենթարկելը.

-մասնագիտական եզրակացությունների կազմումը.

-անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը,

-հանրային շահերից ելնելով անվճար գործերի վարումը դատարանում.

-օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն,  որն ուղղված է իրավապաշտպան գործունեությանը:

Փաստաբանական գրասենյակի խնդիրն է աջակցել իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնելու օրինականության քարոզչություն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելուև միջազգային հանրաճանաչ նորմերն ամրապնդելու ուղղությամբ:

Փաստաբանական գրասենյակի հիմնարար նպատակներից է օրենքներով չարգելված բոլոր միջոցներով վստահորդների իրավունքների պաշտպանությունը:

Այն դեպքերում,  երբ վստահորդի շահերի պաշտպանությունը հնարավոր չէ կազմակերպել պաշտոնատար անձանց օրենքով սահմանված իրենց լիազորությունները անցնելու պատճառով և/կամ կոռուպցիոն գործողությունների հետևանքով,  ինչպես նաև այլ անձանց կողմից իրենց հեղինակությունը օգտագործելու պատճառով,  ապա Փաստաբանը նախապես խորհրդակցելով իր վստահորդի հետ` կարող է գործը հանրայնացնել` մասնակից դարձնելով զանգվածային լրատվության միջոցներին (ԶԼՄ-ներ),  անհատ լրագրողներին, միջազգային կառույցներին և այլն:

Փաստաբանական գրասենյակը կարող է համագործակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:

Փաստաբանական գրասենյակը չի կարող կատարել այնպիսի գործողություններ, որոնք կրում են հակաօրինական բնույթ (կաշառք տալ, կաշառք վերցնել, հանդես գալ միջնորդ՝ դատավորի (այլ պաշտոնատար անձի)  և վստահորդի միջև, զբաղվել այլ հակաօրինական և հակաբարոյական գործունեությամբ): 

Փաստաբանական գրասենյակը և փաստաբանները խստագույնս հետևում են «ՀՀ փաստաբանության մասին օրենքի» և «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» նորմերին:

Փաստաբանական գրասենյակը երաշխավորում է իր կողմից մատուցվող ծառայությունների որակը:

Միաժամանակ, գրասենյակը հարկ է համարում ընդգծել, որ.

-Իր վստահորդներին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության    պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական բոլոր ատյաններում, անհրաժեշտության դեպքում` օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանն համապատասխան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և այլ միջազգային կազմակերպություններում:

-Ներկայացուցչությունն իրականացնելիս գրասենյակի փաստաբանները կազմում են բոլոր տեսակի հայցադիմումները, հայցադիմումների պատասխանները, դիմումները, միջնորդությունները և այլփաստաթղթեր, ներկայացնում են վստահորդների շահերը հետդատական փուլում` մինչև դատարանի վճիռների իրականացումը:

-Ներկայացուցչությունը կարող է ընդգրկել նաև արտադատական հարաբերություններում: Կախված կոնկրետ գործի վիճակից, հնարավոր է կիրառվի վեճերի լուծման այլ եղանակներ` բանակցությունների միջոցով:

-Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գրասենյակը հիշատակված ծառայությունները մատուցում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:

-Գրասենյակը խորհրդատվություն է մատուցում այն ոլորտների վերաբերյալ, որոնց ուղղությամբ իրականացնում է գործունեություն: Խորհրդատվությունն իրականացվում է տարբեր ձևերով ու միջոցներով: Դա կարող է լինել ինչպես ընդունելության, այնպես էլ հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Գրասենյակի կողմից տրվող խորհրդատվությունն իր մեջ ներառելու է փաստաթղթերի ուսումնասիրություն, իրավական վերլուծություն և խնդրի կոնկրետ լուծման ուղիների մատուցում:

Խորհրդատվություն տալիս գրասենյակի համար կարևորագույն սկզբունք է, որ դիմող անձի համար պարզ լինեն վեճի լուծման հնարավոր բոլոր օրինական ուղիները, դրանց հասնելու օրինական եղանակները և հնարավորությունները:

Խորհրդատվությունը կտրամարդվի յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, առավոտյան ժամը09:00-ից մինչև15:00-ն:

 

 

 

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика