Հարկային և Մաքսային իրավունք

 

Ընկերությունը ծառայություններ է տրամադրում հարկային հարաբերությունների ոլորտում, իրականացնում է ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ներմուծման և արտահանման դեպքում սահմանված վճարների գանձման գործընթացների իրավաբանական ուղեկցում:

Ընկերությունն իրականացնում է նաև հաճախորդների իրավունքների պաշտպանություն հարկային վեճերի առաջացման դեպքում, խորհրդատվություն է տրամադրում հարկային մարմինների հետ հարաբերություններում ծագած հարցերում, պաշտպանում է հաճախորդների իրավունքները պետական հարկային մարմինների կողմից ընկերության ֆինանսական գործունեության ստուգման ժամանակ, ներկայացնում է հաճախորդների շահերը դատարաններում:

Ընկերությունը ծառայություններ է մատուցում Հայաստանում մաքսային կարգավորման ոլորտում, այդ թվում` ՀՀ մաքսային օրենսդրության կիրառման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, Հայաստանի մաքսային մարմինների բոլոր մակարդակներում հաճախորդների շահերի ներկայացում, հաճախորդի շահերի ներկայացում և պաշտպանություն դատարանում այնպիսի վեճերով, որոնք կապված են մաքսային վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը մաքսային մարմնին չտրամադրելու, ապրանքները, տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու, մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ Հայաստանի տարածքով ապրանքների տեղափոխման հետ և այլն:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика