Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունքի ոլորտում գրասենյակը գործընկեր փաստաբանների հետ համատեղ մատուցում է մի շարք ծառայություններ:

Ըստ ոլորտների, այդ ծառայություններն իրենց մեջ պարունակում են պարտավորություններից ծագող, գույքային, ապահովագրական ոլորտի վեճեր, ընտանեկան հարաբերություններից ծագող, աշխատանքային իրավունքի հարցեր, հեղինակային իրավունքի, պատվի, արժանապատվության հարցեր և այլն…

Առավել կոնկրետացնելով` գրասենյակն իր վստահորդներին կմատուցի հետևյալ ծառայությունները.

 

1.      Անշարժ գույքի օտարման, ձեռքբերման, վարձակալման, անհատույց օգտագործման հարցերով իրավաբանական օգնություն,

2.      Սեփականության իրավունքի ճանաչման, արտադատական և դատական կարգով սեփականության իրավունքի պաշտպանություն,

3.      Գումարի բռնագանձման վերաբերյալ բանակցությունների վարում, համաձայնությունների կազմում, անհրաժեշտության դեպքում` դատական բռնագանձման պահանջով հայցադիմումի կազմում և ներկայացում և դատական ներկայացուցչություն,

4.      Քաղաքաշինական, բնապահպանական ոլորտի, կառուցապատման իրավունքին վերաբերող վեճերի դեպքում դատական և արտադատական ներկայացուցչություն,

5.      Գույքային իրավունքների, գույքի օգտագործան և տիրապետման իրավունքների դատական ներկայացուցչություն,

6.      Սերվիտուտի, գրավի իրավունքին վերաբերող խնդիրների դատական և արտադատական լուծում,

7.      Բաժնետոմսերի, բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանության հարցերի կազմակերպում,

8.      Ապահովագրության պայմանագրերի ուսումնասիրություն, իրավաբանական եզրակացությունների տրամադրում, Ապահովագրող ընկերությունների հետ բանակցությունների վարում, Ապահովագրական հատուցում ստանալու հարցերում խորհրդատվության տրամադրում, Ապահովագրական հատուցում բռնագանձելու գործերով դատական ներկայացուցչություն, բանակցությունների վարում, 

9.  Ամուսնալուծության, երեխաների խնամքի, բնակության վայրի որոշման, ամուսինների գույքի առանձնացման, ալիմենտի բռնագանձման հարցերով ներկայացուցչություն դատարաններում,

10.  Հեղինակային, լիցենզային և ստեղծագործության ստեղծման պայմանագրերի կազմում, Հեղինակային և հարակից իրավունքների խնդիրներով ներկայացուցչություն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատարաններում, 

11.  Աշխատանքային պայմանագրերի կազմում, աշխատանքային վեճերի լուծման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, առավել արդյունավետ եղանակների վերաբերյալ, Աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրության խախտման հետևանքով գործատուի ոտնահարված իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն, Չվճարված աշխատավարձի բռնագանձման վեճերով դատական ներկայացուցչություն, 

12.  Քաղաքացիության ձեռքբերման, դադարեցման հետ կապված խնդիրների լուծում,

13.  Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հարցերով, պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հարցերով դատական ներկայացուցչություն,

14.  Մատակարարման, բեռնափոխադրման պայմանագրերի կազմում, մատակարարման, բեռնափոխադրման պայմանագրերի կատարման ընթացքում պատճառված վնասի, այդ թվում՝ ապրանքներին հասցված վնասների հատուցում

15. Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատների ներկայացում:

 

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика