Քաղաքացիական

  ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱԴԴ/0037/02/14
  Վ Ճ Ի Ռ 01 հուլիսի 2014թ. քաղ. Երևան

  ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների
  ընդհանուր իրավասության դատարան

  Նախագահությամբ` դատավոր Անի Մխիթարյան
  Քարտուղարությամբ` Աննա Սարոյան
  Մասնակցությամբ`
  հայցվորի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյան
  ՀՀ փաստաբանների պալատի վկայական թիվ 1303/

 

Դատարանը,  քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Սահակյանի ընդդեմ Սամվել Սահակյանի՝ ՙԳումարի բռնագանձելու պահանջի մասին՚, 

ՎՃՌԵՑ
Գայանե Ստեփանյանի հայցն ընդդեմ Սամվել Սահակյանի` ՙԳումարի բռնագանձման պահանջի մասին՚ բավարարել:
Պատասխանող Սամվել Սահակյանից հօգուտ Գայանե Ստեփանյանի բռնագանձել 11640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
11640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վրա հաշվեգրել և պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել տոկոսներ սկսած 01.01.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Պատասխանող Սամվել Սահակյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել պատասխանող Սամվել Սահակյանից հօգուտ հայցվորի բռնագանձվելիք գումարի 2 տոկոսը` որպես պետական տուրքի գումար:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ամբողջ ծավալով կատարված լինելու դեպքում վերացնել ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.01.2014թ. կայացրած Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին թիվ ԵԱԴԴ 0037/02/14 որոշման հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցները:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանª հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և վճռաբեկ դատարաններում, չի բեկանվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է օրինական ուժ:

Ամբողջական վճիռը տես  www.datalex.am տեղեկատվական համակարգում նշված հղմամբ՝ http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=15762598695822630

 
 
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика