Հարց ու պատասխան

Հարց․ Ովքե՞ր կարող են ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ։

Պատասխան․ ՛՛Պետական կենսաթոշակների մասին՛՛ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝

1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սահմանել է (որոշել է) զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ: Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:

Կարդալ ավելին...

՛՛Զինապարտության մասին՛՛ ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

 

՛՛Զինապարտության մասին՛՛ ՀՀ օրենքի 31 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների:

ՀՀ Կառավարության 2013թ. մայիսի 23-ի թիվ 590-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ զինված ուժերում զինվորական կոչում ունեցող անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը:

Համաձայն նշված որոշման հավելվածի 4-րդ կետի՝  …սպառողական մատչելի վարկերի տրամադրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված ոլորտի աշխատողների բարեկեցության բարձրացման կարիքով:

Նույն հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ ծրագրի հիմնական նպատակը ՀՀ զինվորական և պետական հատուկ ծառայության տարատեսակի` ոստիկանությունում ծառայության, ծառայողների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը և կենցաղային պայմանների բարելավմանն աջակցելն է:

 

Կարդալ ավելին...

՛՛Զինվորական ծառայություն անցնելու մասին՛՛ ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝

1. Պլանային փոխարինման կարգով տեղափոխման ենթակա են հատուկ և կլիմայական ծանր պայմաններում ծառայող զինծառայողները:

Վերը նշված պայմաններում ծառայության տևողությունը և զինծառայողների փոխարինման կարգը որոշում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

Զինծառայողների պլանային փոխարինման կազմակերպման և անցկացման մասին որոշում ընդունում է համապատասխան պետական լիազոր մարմինը:

2. Զինծառայողների պլանային փոխարինումն իրականացվում է մինչև ծառայության սահմանված ժամկետի ավարտը: Տեղափոխվող զինծառայողները չեն օգտվում հետագա ծառայության վայրն ընտրելու իրավունքից: Նրանք նշանակվում են հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի՝ համապատասխան պաշտոնատար անձի որոշմամբ:

 

Կարդալ ավելին...

՛՛Զինվորական ծառայություն անցնելու մասին՛՛ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ 

1. Զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում (փոխադրվում) է հետևյալ դեպքերում.
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) առաջխաղացման կարգով.
3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.
4) ընտանեկան դրության բերմամբ (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).
5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
6) պլանային փոխարինման կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը).
7) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու կապակցությամբ.
8) ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), դոկտորանտուրայից հեռացվելու պատճառով.
9) եթե կատարած հանցագործության համար նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատիժ և նրան չի կարելի թողնել զինծառայողներին ղեկավարելու հետ կապված պաշտոնի:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика