Հարց ու պատասխան
     Հարց. Ավագ որդիս ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Այս տարվա աշնանային զորակոչին կրտսեր որդիս է զորակոչվելու: Հնարավո՞ր է, արդյոք, կրտսեր որդիս ծառայի այն նույն զորամասում, որտեղ ծառայում է ավագ եղբայրը:
Պատասխան. Հարգելի քաղաքացի, Ձեր որդիները կարող էին իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայել, եթե զորակոչվեին միաժամանակ:
«Զինապարտության մասինե ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միեւնույն զորամաս:
 Հարց. Որդիս ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Ս.թ. նոյեմբերի 16-ին լրանում է նրա ծառայության ժամկետը: Ծառայության ընթացքում, ընդհանուր առմամբ, նա ենթարկվել է 25-օրյա կարգապահական կալանքի: Խնդրում եմ պատասխանել. ե՞րբ է լրանալու որդուս ծառայության ժամկետը, և նա ե՞րբ է զորացրվելու:
Պատասխան. Հարգելի քաղաքացի, համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի, շարքային կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 24 ամիս:
Հարց. Խնդրում եմ ասել, թե զինծառայողը ո՞ր դեպքերում է ծառայության նոր վայր տեղափոխվում:
Պատասխան. Հարգելի քաղաքացի, զինծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխելու կարգը սահմանված է «Զինվորական ծառայություն անցնելու մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, ըստ որի՝ զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում (փոխադրվում) է հետևյալ դեպքերում.
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) առաջխաղացման կարգով.
Հարց. 1990 թվականին ընտանիքիս հետ միասին մեկնել եմ մշտական բնակության Ռուսաստանի Դաշնություն: Որդիս այնտեղ շարունակել է ուսումը դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել պետական բժշկական համալսարան: Այժմ նա 32 տարեկան է, ամուսնացած, ունի 1 երեխա, ՌԴ քաղաքացի է: 2010թ. սեպտեմբեր ամսին վերադարձել եմ Հայաստան և զինկոմիսարիատից տեղեկացել, որ որդուս նկատմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար հարուցվել է քրեական գործ և հայտարարված է հետախուզում: Խնդրում եմ պատասխանել` եթե իմ որդին ՌԴ քաղաքացի է, ապա ինչու՞ պետք է նա ծառայի ՀՀ զինված ուժերում և ինչու՞ է նրա նկատմամբ հարուցվել քրեական գործ:
    Հարց. Արդեն մեկ տարի է, ինչ ծառայում եմ ՀՀ ԶՈՒ N զորամասում: Ծառայության ընթացքում զորամասի տարածքից արձակվել եմ մի քանի անգամ: Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս է կարգավորվում զինծառայողներին զորամասի տարածքից ազատ արձակվելու կարգը, և ի՞նչ պարբերականությամբ զինծառայողները իրավունք ունեն արձակվելու զորամասի տարածքից:
Պատասխան. Սիրելի զինվոր, եթե քեզ վրա դրված չէ «հերթական արձակումից զրկումե կարգապահական տույժը, ապա ինչպես դու, այնպես էլ բոլոր զինվորներն ու սերժանտները շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք ունեք: Սակայն արձակումը պետք է կարգավորվի ստորաբաժանումների միջև այն հաշվով, որ չթուլանա մարտական պատրաստությունը և չընկնի մարտական հերթապահության որակը:
Հարց. 2005 թվականին ավարտել եմ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության եմ անցել ԶՈՒ N զորամասում: Վաշտի հրամանատար եմ, ունեմ կապիտանի զինվորական կոչում: Ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա: Կինս և երեխաներս բնակվում են ծնողներիս հետ: Բնակարան չունեմ: Կցանկանայի իմանալ, կարո՞ղ եմ համարվել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող սպա, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է հաշվառվեմ` հետագայում բնակարան ստանալու համար:
Պատասխան. Հարգելի պարոն կապիտան, ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, 2007 թվականի մարտի 7-ին ընդունել է N 384-Ն որոշումը, որով կարգավորվում է Ձեր կողմից բարձրացված հարցը:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика