Հարց ու պատասխան
  Հարց. Արդեն մեկ տարի է` ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող եմ: Որքան գիտեմ, զինծառայողների ընտանիքի անդամներն օգտվում են անվճար բժշկական սպասարկումից: Մայրս ունի վիրահատության կարիք: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել համապատասխան բժշկական հաստատություն` մորս վիրահատությունն անվճար իրականացնելու համար:
Պատասխան. Սիրելի զինվոր, Դուք իրավացի եք: «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում:
 Հարց. Ես ապրում եմ Մեղրի քաղաքում, գարնանն ավարտելու եմ դպրոցը, ցանկանում եմ դառնալ զինվորական եւ սովորել ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անունը կրող ռազմական ինստիտուտում: Ի՞նչ չափանիշներով են ընտրվում այդ բուհի կուրսանտները, եւ ինչպիսի՞ն է ընդունելության կարգը:
     Պատասխան. Սիրելի բարեկամ, ողջունելի է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ընտրելու Ձեր ցանկությունը:
  ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը պատրաստում է հրետանավորներ եւ մոտոհրաձիգներ, որի համար յուրաքանչյուր տարի հայտարարվում է ընդունելություն:
  Հարց. 30 տարեկան եմ, ունեմ կապիտանի զինվորական կոչում և զինվորական ծառայության 12 տարվա ստաժ: 2009-2010թթ. ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ եմ եղել: 2010թ. հուլիս ամսին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել եմ ազատազրկման 3 տարի ժամանակով: Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պաշտպանության նախարարի հրամանով զորացրվել և արձակվել եմ պահեստազոր: 2011թ. հուլիս ամսին պայմանական վաղաժամկետ ազատվել եմ պատժի հետագա կրումից: Ցանկանում եմ կրկին անցնել զինվորական ծառայության: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ:
  Հարց. 2011 թվականի գարնանն ավարտել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան և նշանակվել հետագա ծառայության ԶՈՒ N զորամասում որպես բժիշկ: Ցանկանում եմ ընդունվել օրդինատուրա` մասնագիտական գիտելիքներս կատարելագործելու նպատակով: Խնդրում եմ պարզաբանել օրդինատուրա ընդունվելու կարգը:
   Պատասխան. Հարգելի զինծառայող, 2011թ.հունիսի 23-ին արձակվել է պաշտպանության նախարարի (այսուհետ` ՊՆ) N 735-Ն հրամանը, որով կարգավորվում են պաշտպանության նախարարության պատվերով բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրա ընդունվելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
  Հարց: Մինչև 2011թ. սեպտեմբեր ամիսը ԶՈՒ թիվ N զորամասի N գումարտակի հրամանատարի տեղակալ եմ եղել, ունեմ կապիտանի զինվորական կոչում: 2011թ. սեպտեմբեր ամսին մարտական հերթապահության իրականացման ժամանակ իմ կողմից կատարված զանցանքի համար ենթարկվել եմ «Պաշտոնի իջեցումե կարգապահական տույժի և նշանակվել նույն գումարտակի N վաշտի հրամանատար: Խնդրում եմ պարզաբանել. ո՞ր դեպքերում է զինծառայողը նշանակվում ցածր պաշտոնի, որքա՞ն ժամանակով է իմ վրա տարածված մնալու կիրառված տույժը և, արդյոք, կայացվե՞լ է իրավաչափ որոշում:
       Պատասխան. Հարգելի պարոն կապիտան, «Զինվորական ծառայություն անցնելու մասինե ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, զինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի`

Կարդալ ավելին...

    Հարց. 2010թ. ապրիլ ամսին ծառայողական պարտականություններս կատարելիս վիրավորվել եմ հրազենից և զորացրվել պահեստազոր: 13 տարի ծառայել եմ ՀՀ զինված ուժերում, ունեմ փոխգնդապետի զինվորական կոչում: 1-ին խմբի հաշմանդամ եմ: Ընտանիքս բաղկացած է 5 անձից. ես, կինս, 3 անչափահաս երեխաներս: Ապրում ենք 1 սենյականոց բնակարանում: Կարո՞ղ եմ արդյոք բնակարանային հաշվառման վերցվել` բնակարանային պայմաններս բարելավելու նպատակով:
     Պատասխան. Հարգելի քաղաքացի, ՀՀ կառավարության 09.06.2005թ. N 947-Ն որոշմամբ հաստատվել է զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը:

Կարդալ ավելին...

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика