Հարց ու պատասխան
  Հարց. Արդեն մեկ տարի է` ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող եմ: Որքան գիտեմ, զինծառայողների ընտանիքի անդամներն օգտվում են անվճար բժշկական սպասարկումից: Մայրս ունի վիրահատության կարիք: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել համապատասխան բժշկական հաստատություն` մորս վիրահատությունն անվճար իրականացնելու համար:
Պատասխան. Սիրելի զինվոր, Դուք իրավացի եք: «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն` զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում:
Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ:
Ձեր մայրիկի վիրահատությունը կազմակերպելու նպատակով ուղեգիր ստանալու համար Դուք կամ Ձեր ընտանիքի որեւէ անդամ պետք է դիմեք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչություն` կից ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
-Տեղեկանք զինկոմիսարիատից կամ զորամասից` Ձեր զինծառայող լինելու հանգամանքի վերաբերյալ,
-Ձեր ծննդյան վկայականի պատճենը,
-մայրիկի անձնագրի պատճենը,
-տեղեկանք բժշկական հաստատությունից կամ Ձեր բնակավայրի պոլիկլինիկայից` Ձեր մայրիկի հիվանդության բնույթի, նրան տրված ախտորոշման, բուժման կամ վիրահատական անհրաժեշտության մասին:
Նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչությունը Ձեր մայրիկին կտրամադրի համապատասխան ուղեգիր` անհրաժեշտ բժշկական սպասարկումն իրականացնելու համար:
Առողջություն ենք ցանկանում Ձեր մայրիկին:
  

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика