Հարց ու պատասխան
 Հարց. Որդիս ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: Ս.թ. նոյեմբերի 16-ին լրանում է նրա ծառայության ժամկետը: Ծառայության ընթացքում, ընդհանուր առմամբ, նա ենթարկվել է 25-օրյա կարգապահական կալանքի: Խնդրում եմ պատասխանել. ե՞րբ է լրանալու որդուս ծառայության ժամկետը, և նա ե՞րբ է զորացրվելու:
Պատասխան. Հարգելի քաղաքացի, համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասինե ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի, շարքային կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 24 ամիս:
Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով, իսկ առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունը պետական լիազոր մարմնի ղեկավարը (պաշտպանության նախարարը) կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:
Որպես կանոն, զինծառայողների այդպիսի խմբերի (կազմերի) մեջ մտնում են վարորդները և հազվագյուտ մասնագիտություն ունեցող զինծառայողները:
Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով:
Նույն օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում`
1) կարգապահական գումարտակում կամ ազատազրկման ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը (պարտադիր զինծառայողների համար).
2) կալանքի տակ կամ կարգապահական տույժի կարգով մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածը (պարտադիր զինծառայողների համար).
3) զորամասը և ծառայության վայրն ինքնագլուխ թողնելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը` անկախ պատճառներից:
Նման դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով, պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, հաշվի առնելով նաև դատարանի կամ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կամ պետական լիազոր մարմնի քննչական ծառայության առաջարկությունը:
Ձեր որդու կրած 25-օրյա կալանքը չի հաշվարկվում նրա զինվորական ծառայության ժամկետում, ուստի նա կզորացրվի այդ ժամկետը ծառայելուց հետո:
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика