Հարց ու պատասխան

Հարց. Արդյո՞ք զինծառայողների տրանսպորտային սպասարկումն անվճար է:

Պատասխան. ''Զինծառայողների և նանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին'' ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն`

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Զինծառայողներն արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս ընտանիքի` նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 

ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 6-ի թիվ 886-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն` Զինծառայողներին` արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտից (բացի տաքսիից) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի):

Նույն հավելվածի 3-րդ կետի համաձայն` Արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս զինծառայողների տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հետևյալ չափերով`

մինչև 30 կմ մեկնելու և վերադառնալու համար` 600 դրամ,

30-60 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1000 դրամ,

60-100 կմ մեկնելու և վերադառնալու համար` 1200 դրամ,

100-150 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2000 դրամ,

150-200 կմ մեկնելու և վերադառնալու համար` 2400 դրամ,

200-250 կմ մեկնելու և վերադառնալու համար` 3000 դրամ,

250-300 կմ մեկնելու և վերադառնալու համար` 6000 դրամ,

300-350 կմ մեկնելու և վերադառնալու համար` 8000 դրամ,

350 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 10000 դրամ:

Զինծառայողներին ուղեկցող ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին փոխհատուցում տրվում է սույն կետով սահմանված գումարների 50 տոկոսի չափով:

Նույն հավելվածի 4-րդ կետի համաձայն` Զինծառայողներին` արձակուրդի վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամներին սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փոխհատուցումը վճարվում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика