Հարց ու պատասխան

Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, ''Գեներալնի կամիսիան'', /այսուհետ` ԿԲՀ/,  արտահաստիքային հանձնաժողով է, որը գործում է զորակոչերի ժամանակ և հանդիսանում է ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմին:

ԿԲՀ-ն կազմավորվում է ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված անհատական կազմով:

Որպես կանոն, հանձնաժողովի նախագահ է նշանակվում ՀՀ զինվորական կոմիսարը, տեղակալ (բժիշկ), անդամներ` թերապևտ, սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան, օտոլարինգոլոգ, համակարգչային օպերատոր ու քարտուղար:

ԿԲՀ-ն բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին, որն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարարի 2013թ. թիվ 410 հրամանի հավելվածի 25-րդ կետի համաձայն` ԿԲՀ-ի գործառույթներն են.

1) բժշկական փորձաքննության ենթարկել զինկոմիսարիատներում նախնական բժշկական հետազոտում և փորձաքննություն անցած զորակոչիկներին, 2) նախազորակոչային և 

զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննության աշխատանքներում գործնական և մեթոդական օգնություն ցուցաբերել զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին,

3) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտման և բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համագործակցել առողջապահական մարմինների հետ,

4) զորակոչիկների առողջական վիճակի մասին գրավոր եզրակացություն ներկայացնել, եթե նրանք.

ա) պիտանի են ճանաչվել զինվորական ծառայությանը (կամ պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով),

բ) տարկետում են ստացել առողջական վիճակի պատճառով` բուժման նպատակով,

գ) ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվել առողջական վիճակի պատճառով` պարտադիր զինվորական ծառայության համար,

դ) ոչ պիտանի են խաղաղ ժամանակ զինծառայության համար,

ե) ոչ պիտանի են ճանաչվել զինծառայության համար` հանելով զինվորական հաշվառումից,

5) վերահսկել զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների գործունեությունը,

6) անհրաժեշտության դեպքում վերանայել նախկինում ընդունած իր որոշումները,

7) ՀՀ զորակոչային հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել ԿԲՀ-ի եզրակացությունները` զորակոչից հետո 20-օրյա ժամկետում:

Նույն հրամանի հավելվածի 27-րդ կետի համաձայն` Զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի եզրակացությունները վերջնական են:

Հասարակության մեջ գերիշխում է այն մտայնությունը, որ ԿԲՀ-ն է որոշում ընդունում առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներին ծառայության ուղարկելու կամ պահեստազորում հաշվառելու մասին:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԿԲՀ-ն զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ընդամենը տալիս է եզրակացություն:

''Զինապարտության մասին'' ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` զորակոչի և զորակոչիկներին ըստ զորատեսակների զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության ուղարկելու մասին որոշում ընդունում է Տեղական զորակոչային հանձնաժողովը:

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика