Հարց ու պատասխան

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝  Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից:

 

ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի №778 որոշման 181 կետի համաձայն՝ Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները («Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13‑րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված անձինք) արձակուրդը ՀՀ տարածքում գտնվող` ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև կնքված պայմանագրերին համապատասխան այլ հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են հանգստյան տան ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից:

Ուղեգրի գինը փոխհատուցվում է`

ա) զինծառայողին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի չափով,

բ) զինծառայողի ընտանիքի անդամներին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի 50 տոկոսի չափով:

Ուղեգրի գնի փոխհատուցում ստանալու նպատակով զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում դիմում` կցելով ուղեգրի պատճենը և հանգստյան տան տնօրինության կողմից տրված տեղեկանքը` հանգստյան տանը գտնվելու ժամանակահատվածի մասին:

Սույն կետում նշված ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից` համապատասխան պետական կառավարման մարմնին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

 

Հ.Գ. Նշված դրույթները չեն տարածվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների վրա:

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика