Հարց ու պատասխան

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով`

1) զինծառայողի ամուսնության կամ
2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ
3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ
4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
ՀՀ Կառավարության 2000 թ. Թիվ 778 որոշման 13.1 կետի համաձայն՝ Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին (քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայողներին), ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայողների) ընտանիքների անդամներին «տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` 100.000 դրամի չափով:

Դրամական օգնությունը տրվում է համապատասխան պետական մարմնի ղեկավարին ուղղված դիմումի հիման վրա

Դիմումին կից ներկայացվում են օգնության համար հիմք հանդիսացած հանգամանքները հիմնովորող փաստաաթղթերը:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика