Հարց ու պատասխան

ՀՀ կառավարության 2011թ մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանվել է զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը։

Նշված հավելվածի 1․1 կետի համաձայն՝ սույն կարգի իմաստով զինծառայողը համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե՝

1) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության (ներքին գործերի), ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի փրկարար ծառայությունում, քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ՝ համապատասխան պետական մարմիններ) զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս.

2) եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայող (կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորող կուրսանտ) և զոհվել (մահացել) է պարտադիր զինծառայության ժամանակ` բացառությամբ զորամասն ինքնակամ լքելու կամ կանխամտածված այլ օրինազանցության դեպքերի (ընդ որում, կանխամտածված օրինազանցություն չի համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողի ինքնասպանությունը).

3) մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով, կամ մահացել է զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց 5 տարի հետո, սակայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով.

4) անհայտ կորել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հատուկ պարտականություններ կատարելու ժամանակ:

 

Նույն հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 55000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 48000 դրամ,

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 36000 դրամ.

4) համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 19000 դրամ,

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 17000 դրամ,

 

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 15000 դրամ.

 

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ.

7) Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները` 150000 դրամ.

8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15000 դրամ.

9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

ա. յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ,

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ.

10) սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

 

Նույն հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝

1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.

2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:

 

Նույն հավելվածի 5.1. կետի համաձայն՝ Պարգևավճար ստանալու իրավունք ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝ հետևյալ չափերով՝

1) յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ.

2) յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ:

 

Նույն հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ Պարգևավճար ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձ (այսուհետ՝ կենսաթոշակառու) լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի (առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 23 տարին չլրացած զավակի) համար՝ լրացուցիչ 20000 դրամ.

 

 

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика