Հարց ու պատասխան

՛՛Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին՛՛ ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ Զինծառայողները ենթակա են զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:

 

Նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության և ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Նշված հոդվածի դրույթները չեն տարածվում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերի վրա:

 

ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի №778 որոշման 16-րդ կետի համաձայն՝

ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում՝

ա) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝  երկու միլիոն դրամի չափով,

բ) զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ մեկ միլիոն դրամի չափով:

 

Միաժամանկ անհրաժեշտ է նշել, որ  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում՝

ա) առաջին խմբի հաշմանդամներին՝ սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 50 տոկոսի չափով՝ 500.000 ՀՀ դրամ,

բ) երկրորդ խմբի հաշմանդամներին՝ սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 40 տոկոսի չափով՝ 400․000 ՀՀ դրամ,

գ) երրորդ խմբի հաշմանդամներին՝ սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 30 տոկոսի չափով՝ 300․000 ՀՀ դրամ։

 

Միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика