Վստահորդներին

Հարգելի վստահորդ

Մինչև “Փաստաբանական օգնության պայմանագիր” կնքելը, հետագայում հնարավոր տարաձայնություններից խուսափելու համար,խնդրում ենք ծանոթանալ փաստաբանական գրասենյակի կողմից հաստատված ստորև նշված կանոններին.

  • Փաստաբանական գրասենյակը /փաստաբանը/ չի կարող երաշխավորել Ձեր գործի դրական արդյունքը և (կամ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դատական ատյանների կողմից ընդունվող վերջնական ակտերի բարենպաստ հանգուցալուծումը հօգուտ Ձեզ,
  • Փաստաբանական գրասենյակը /փաստաբանը/ չի կարող երաշխավորել Ձեր վերաբերյալ ընդունվող վերջնական իրավական ակտերի բովանդակության համար, ինչպես նաև պատասխանատու չէ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձգձգվող ժամկետների համար,
  • Վստահորդը չի կարող Փաստաբանական գրասենյակից /փաստաբանից/ պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կրում են անօրինական բնույթ (կաշառքտալ, վերցնել, միջնորդությամբ զբաղվել և այլն): Տվյալ դեպքում փաստաբանն իրավունք ունի առանց գումարային փոխհատուցման միակողմանիորենլ ուծել պայմանագիրը:
  • Դուք իրավունք ունեք պայմանագիր կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առանց պատճառաբանության, լուծել պայմանագիրը` այդ մասին պարտադիր ծանուցելով (հեռախոսազանգով, էլ. փոստովևայլն) Փաստաբանական գրասենյակին /փաստաբանին/: Այն դեպքում, երբ վստահորդը կատարել է որևէ վճարում, ապա այն վերադարձվում է վստահորդին:
  • Փաստաբանական գրասենյակի աշխատանքային օրերն ու ժամերնեն՝երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00: ՀՀ կառավարության կողմից հայտարարված ոչ աշխատանքային օրերը կամ փոխատեղված օրերը, փաստաբանական գրասենյակի համար համարվում են աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրեր:
  • Փաստաբանական գրասենյակի, փաստաբանների և վստահորդների հարաբերությունները կարգավորվում են բացառապես կնքված պայմանագրով, ՀՀ օրենսդրությամբ և ՀՀՓաստաբանների պալատի ներքին իրավական ակտերով:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика