ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարգելի բարեկամներ

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր գրասենյակն աստիճանաբար ընդլայնում է իր հնարավորությունները՝ այդ թվում և գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով:

Այսուհետ փաստաբան Գագիկ Մելիքյանը հանդիսանալու է մեր գրասենյակի գործընկեր-փաստաբան և իր մտավոր ու փաստաբանական կարողությունները գրասենյակի միջոցով ծառայեցնելու է մարդու իրավունքների պաշտպանության գործին:

Կարդալ ավելին...

Հարգելի բարեկամներ

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր գրասենյակն աստիճանաբար ընդլայնում է իր հնարավորությունները՝ այդ թվում և գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով:

Այսուհետ փաստաբան Մինաս Մուրադյանը հանդիսանալու է մեր գրասենյակի գործընկեր-փաստաբան և իր մտավոր ու փաստաբանական կարողությունները գրասենյակի միջոցով ծառայեցնելու է մարդու իրավունքների պաշտպանության գործին:

 

Կարդալ ավելին...

Հարգելի Պարոն նախագահ

2016թ․հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում, ըստ պաշտոնական վարկածի, հայտնաբերվել է որդուս՝ նշված զորամասի   պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքից անցել է շուրջ 7 ամիս, սակայն հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ։

Ես վստահ եմ, որ որդուս մահվան գործում կան մեղավորներ։

Անցած 7 ամիսների ընթացքում այդ մասին մի քանի անգամ մանրամասն կերպով հայտնել ենք նախաքննության մարմնին։ Ավելին, հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, իմ խորին համոզմամբ, առնչություն ունեն իմ որդու մահվան գործում, սակայն ապարդյուն։ Որևէ առաջընթաց չկա։

Կարդալ ավելին...

Սիրելի՛զորակոչիկներ

ՀՀ նախագահի 11.11.2016թ. թիվ ՆՀ-1138-Ն հրամանագրի համաձայն` սույն թվականի հունվար ամսին կիրականացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց18 տարին լրանում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ըներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ըներառյալ:

Կարդալ ավելին...

Այսօր ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/0335/05/16 վարչական գործով բավարարել է մեր գրասենյակի կողմից ներկայացված հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Կարդալ ավելին...

Ս.թ. հոկտեմբերի 7-ին ՛՛ՀԵՆԱՐԱՆ՛՛ մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում փաստաբան Ն. Նորիկյանը, անդրադառնալով ս.թ. հուլիս 3-ին  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան հանգամանքներին և հարուցված քրեական գործի ընթացքին, հայտնել է, որ՝

1. Արսեն Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, այդ մեղավորները մինչ օրս հայտնաբերված չեն, ավելին, տուժող կողմը խորը կասկածներ ունի, որ ենթադրյալ մեղավորը կամ մեղավորները կարող են ունենալ ազդեցիկ հովանավոր կամ հովանավորներ, այդ թվում և զինված ուժերում, ովքեր անում են հնարավորը կամ ցուցաբերում շահագրգռվածություն՝ Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտելու համար:

 

Կարդալ ավելին...

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика