ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռևս 2015թ. նոյեմբերի 11-ին սահմանված կարգով դիմում է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով ներգրավել ինձ նշված վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալի պաշտպան:

23.11.2015թ. ի պատասխան վերը նշված գրությանը, ստացվել է քննչական վարչության քննիչի գրությունը, որով հայտնվել է, որ պաշտպան ներգրավելու հարցը կարող է քննարկվել կասեցված քրեական գործով վարույթը վերսկսելուց հետո՝ մեղադրյալի անմիջական մասնակցությամբ:

Այն ժամանակ ինչ-ինչ նկատառումներից ելնելով ընթացք չտրվեց նշված գրությանը՝ քաջ գիտակցելով հանդերձ, որ այն ամբողջությամբ կրում է ապօրինի բնույթ:

Ս.թ. հունիսի 29-ին կրկին անգամ դիմում է ներկայացվելՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետին՝ մեկ անգամ ևս խնդրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել ինձ որպես  մեղադրյալի պաշտպան:

Գրությամբ հղում է կատարվել ՛՛Մարդուիրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՛՛ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետին, ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածին:

Կարդալ ավելին...

Սիրելի՛զորակոչիկներ

ՀՀ նախագահի 13.05.2016թ. թիվ ՆՀ-388-Ն հրամանագրի համաձայն` սույն թվականի մայիս-հուլիս ամիսներին կիրականացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց18 տարին լրանում է մինչև 2016 թվականի հունիսի 30-ըներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի հունիսի 30-ըներառյալ:

Նույն հրամանագրի համաձայն` մայիս-հուլիս ամիսներին կզորացրվեն պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները:

Կարդալ ավելին...

Սիրելի՛ զորակոչիկներ

“Զինապարտության մասին’’ ՀՀ օրենքի  7-րդ հոդվածի համաձայն` Բժշկական քննությունը պարտադիր անցկացնում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները` զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ:

Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու` զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկական եզրակացություն, ապա տեղական զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկ` բուժհետազոտում անցկացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում իրականացնելու համար: Այդ բժշկական հիմնարկների ցանկը հաստատում է կառավարությունը:

Կարդալ ավելին...

Սիրելի՛բարեկամներ

Սույն թվականի հունվար ամսին կիրականացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Վերը նշվածի հետ զուգահեռ, մինչև հունվարի 31-ը ներառյալ, կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

 

Կարդալ ավելին...

Հարգելի՛ բարեկամներ
2015 թվականը մեր գրասենյակի և անձամբ ինձ համար բավականին հագեցած տարի էր:
Ե՛վ աշխատանքային ոլորտում, և՛ հասարակական գործունեության դաշտում փորձել ենք լինել առավել ակտիվ, պատասխանատու և կարևորագոյւն հարցերի նկատմամբ արտահայտել ենք մեր հստակ դիրքորոշումները` ցուցաբերելով, ըստ էության, քաղաքացիական կեցվածք:
Թվով երեք կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ հրավիրվել է մամլո ասուլիսներ և հանրությանն է ներկայացվել մեր դիրքորոշումները: Այսպես.

Կարդալ ավելին...

‘’ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ” փաստաբանական գրասենյակը փաստաբանական խորհրդատվություն և իրավաբանական օգնություն է տրամադրում արտերկրում գտնվող ՀՀ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր հանգամանքների բերումով խուսափել են զինվորական ծառայությունից, որի հետևանքով նրանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և հայտարարվել հետախուզում:

 

Կարդալ ավելին...

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика