Հրապարակումներ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ՝ Գ.ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ
ՕՐԻՆԱԿԸ՝ ՀՀ ՎՃՌԱԲԵԿԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Կոստանյան
25.12.2008թ. Երևան քաղաքիԾովակալ Իսակովի 44/48 հասցեի բնակիչԿարինե Աղաքարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության և Երևանքաղաքի Ծովակալ Իսակովի 44/48բնակարանի սեփականատեր Տիգրան Սամվելյանի` հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի՝ Ծովակալ իսակովի 44/48 բնակարանի նկատմամբ ձեռնարկված գործողությունները, այն է` աճուրդի կազմակերպումը ապօրինի համարելու և դրա հիմքով կատարված բնակարանի առուվաճառքը և իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
ՀՀ վարչական դատարանը /Դատավոր Ա. Ղազարյան/ 19.01.2009թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ /Վարչական գործ թիվ ՎԴ-7610/05/08
2010թ./
06.07.2010թ. որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։
Նշված գործով տեղի է ունեցել թվով 14 դատական նիստ:
Գործի դատաքննությունն ավարտվել է 16.11.2010թ-ին։
24.11.2010թ. դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝
Ոչ իրավաչափ է ճանաչվել հարկադիր կատարող Միքայել Հովսեփյանի թիվ 2-769կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները և այդգործողությունների հիման վրա կայացված 17.04.2002թ. որոշումը՝ աճուրդ կազմակերպելումասին:
Դատարանի կողմից գործի վարույթը հայցապահանջի մնացած մասով կարճվել է`պատճառաբանվելով, որ «Անդրադառնալով բնակարանի առուվաճառքի պայմանագիրը ևկատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջներին, դատարանը, գտավ,որ թեև այդ պահանջները ողջամտորեն բխում են հարկադիր կատարողի գործողություններըոչ իրավաչափ ճանաչելու և «Արգելադրված գույքը աճուրդի ներկայացնելու մասինե 17.04.2002թ. կայացված որոշումը անվավեր ճանաչելու հետևանքներից, այնուամենայնիվ,որպես հետևանք կապված են կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու մասից, իսկդատարանը կաշկանդված է այդ մասով հայցը բավարարել, քանի որ նույն անձանց միջև, նույնառարկայի մասին միևնույն հիմքերով առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ /Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 04.02.04թ վճիռը/,հետևաբար այդ մասով առկա է գործի վարույթը կարճելու հիմքեր:ե:
Սույն վճիռը չի բողոքարկվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մտել էօրինական ուժի մեջ:
Ս.թ. հոկտեմբերի 11-ին Տ. Սամվելյանն, անսպասելիորեն, ՀՀ ԴԱՀԿ ծառայությունիցստացել է ՛՛Կատարողական վարույթը վերսկսելու մասին՛՛, ՛՛Հայցի ապահովման միջոցըվերացնելու մասին՛՛ և ՛՛Կատարողական վարույթը կարճելու մասին՛՛ որոշումների օրինակները,որի ուսումնասիրությունից հայտնի է դարձել, որ ՀՀ վարչական դատարանի 26.04.2013թ. տրվածթիվ ՎԴ-7610/05/08 կատարողական թերթի համաձայն՝ պետք է ոչ իրավաչափ ճանաչելհարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքումկատարված գործողությունները և այդ գործողությունների հիման վրա կայացված17.04.2002թ. որոշումը՝ աճուրդ կազմակերպելու մասին: Որպես անվավերության հետևանք՝անվավեր ճանաչել նաև հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողականվարույթի ընթացքում կատարված ոչ իրավաչափ գործողությունների և 17.04.2002թ.կայացված ոչ իրավաչափ որոշման արդյունքում հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի և Տ.Սամվելյանի միջև 23.09.2002թ. կնքված և Շահումյանի նոտարական տարածքի նոտարՍուրեն Գրիգորյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը՝գրանցված սեղանամատյանում թիվ Դ-2455 համարի տակ: որպես հարկադիր կատարող Մ.Հովսեփյանի և Տ. Սամվելյանի միջև 23.09.2002թ. կնքված և Շահումյանի նոտարականտարածքի նոտար Սուրեն Գրիգորյանի կողմից վավերացված անշարժ գույքի առուվաճառքիանվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել նաև այդ պայմանագրից ծագողիրավունքների պետական գրանցումը:
Հետագա ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ նույն վարչական գործիհամարի տակ www.datalex.am տեղեկատվական համակարգում տեղադրված է բովանդակայինառումով էապես տարբերվող վճիռ, ըստ որի՝ ոչ իրավաչափ է ճանաչվել հարկադիր կատարողՄ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքում կատարվածգործողությունները և այդ գործողությունների հիման վրա կայացված 17.04.2002թ. որոշումը`աճուրդ կազմակերպելու մասին։
Որպես անվավերության հետևանք` անվավեր է ճանաչվել նաև հարկադիրկատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքում կատարված ոչիրավաչափ գործողությունների և 17.04.2002թ. կայացված ոչ իրավաչափ որոշմանարդյունքում հարկադիր կատարող Մ.Հովսեփյանի և Տ. Սամվելյանի միջև 23.09.2002թ.կնքված և Շահումյանի նոտարական տարածքի նոտար Ս. Գրիգորյանի կողմիցվավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` գրանցվածսեղանամատյանում թիվ Դ-2455 համարի տակ։
Որպես հարկադիր կատարող Մ. Հովսեփյանի և Տ. Սամվելյանի միջև 23.09.2002թ.կնքված և Շահումյանի նոտարական տարածքի նոտար Ս. Գրիգորյանի կողմիցվավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք`անվավեր ճանաչել նաև այդ պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը։
Այսինքն, ըստ էության, վերը նշված հայցը բավարարվել է ամբողջությամբ, իսկ կարճելուվերաբերյալ գրվել է հետևյալը՝ «Ինչ վերաբերվում է երրորդ անձ Տ. Սամվելյանի կողմիցհայցադիմումի պատասխանով ներկայացված այն հիմնավորումը, որ սույն գործի վարույթըենթակա է կարճման, քանի որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերովառկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ /Աջափնյակ և Դավիթաշեն համայնքներիառաջին ատյանի դատարանի 04.02.04թ վճիռը/, ապա ՀՀ վարչական դատարանը գտավ, որ ՀՀվարչական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան բացակայում ենգործի վարույթը կարճելու հիմքերը ...ե:
Նշված անհամապատասխանությունները պարզելու նպատակով ս.թ. նոյեմբերի 4-ին,Տ. Սամվելյանի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Գ. Գյոզալյանը համապատասխանգրություններ է ուղարկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին և ՀՀ վարչական դատարանիդատավոր Ա. Ղազարյանին՝ խնդրելով սեղմ ժամկետներում պատասխանել վերը նշվածակնհայտ անհամապատասխանության պատճառների մասին:
29.11.2013թ. թիվ Ե-ԴԴ-9-111329/13 գրությամբ ՀՀ վարչական դատարանիաշխատակազմի ղեկավարը, ի պատասխան վերը նշված գրության, հայտնել է փաստաբան Գ.Գյոզալյանին, որ www.datalex.am տեղեկատվական համակարգում տեղադրված վճիռը վրիպակէ, և դատավոր Արգիշտի Ղազարյանի աշխատակազմը համակարգ ներբեռնելիս սխալմամբտեղադրել է իրենց մոտ առկա վճռի աշխատանքային տարբերակը:
Ավելին, ս.թ. դեկտեմբերի 10-ին Տ. Սամվելյանը ՀՀ վարչական դատարանից ստացել է10.11.2013թ. ընդունված ՀՀ վարչական դատարանի 26.04.2013թ. թիվ ՎԴ/7610/05/08կատարողական թերթում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին որոշումը, որում նշված է, թեիբր www.datalex.am տեղեկատվական համակարգում դատական ծառայողի կողմիցթյուրիմացաբար ներբեռնվել է ոչ թե դատարանի կողմից կայացվածը, այլ վճռի նախկինումկազմված նախնական տարբերակը /նախագիծը/: Իսկ հետագայում հայցվորի դիմումի հիմանվրա կատարողական թերթը դատական ծառայողների կողմից նախապատրաստվել ևստորագրման է ներկայացվել www.datalex.am տեղեկատվական համակարգում տեղադրվածվճռի բովանդակությամբ, որն էլ տեխնիկական վրիպակի արդյունքում վավերացվել է: ՈւստիՎարչական դատարանը /դատավոր Ա. Ղազարյան/ ՀՀ վարչական դատարանի 26.04.2013թ. թիվՎԴ/7610/05/08 կատարողական թերթում կատարել է հետևյալ վրիպակի ուղղումը.
Կատարողական թերթում գրառված վճռի եզրափակիչ մասից բխող կատարմանենթակա ծավալն ընթերցել հետևյալ բովանդակությամբ. ՛՛Ոչ իրավաչափ ճանաչելհարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքումկատարված գործողությունները և այդ գործողությունների հիման վրա կայացված14.04.2002թ. որոշումը՝ աճուրդ կազմակերպելու մասին:
Հարգելի պարոն Կոստանյան
Գտնում ենք, որ վերը նշված ՛՛վրիպակը՛՛, որը կազմել է շուրջ 9 էջ, չէր կարող լինել սոսկվրիպակ, քանի որ դեռևս 16.04.2012թ. հայցվոր Կարինե Աղաքարյանը հայցադիմում էներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, երրորդ անձինք՝ Տ.Սամվելյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքայինստորաբաժանման՝ ՛՛Մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու,անցկացված աճուրդը, առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարածպետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին՛՛:
Այսինքն, սրանով հավաստվում է, որ դեռևս 2012թ. ևԲ հայցվորը, ևԲ ՀՀ վարչականդատարանը, ևԲ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը քաջատեղյակ էին, որ 24.11.2010թ. վարչականդատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակի, և ընդամենը ոչ իրավաչափ է ճանաչվելհարկադիր կատարող Մ. Հովսեփյանի թիվ 2-769 կատարողական վարույթի ընթացքումկատարված գործողությունները և այդ գործողությունների հիման վրա կայացված 17.04.2002թ.որոշումը՝ աճուրդ կազմակերպելու մասին, որի պատճառով էլ Կ. Աղաքարյանը նշվածպահանջով հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան:
Հատկանշական է այն հանգամանքը, որ ս.թ. հոկտեմբերի 25-ին սույն գործով կայացածդատական նիստում հայցվոր Կ. Աղաքարյանը հրաժարվել է հայցապահանջից, ըստ ամենայնիայն հիմքով, որ, ըստ էության, նշված ՛՛վրիպակի՛՛ հետևանքով իր բոլոր պահանջները կատարվելեն:
Թե ինչ շարժառիթներով է ծնվել նշված ՛՛վրիպակը՛՛ և դրա արդյունքում 26.04.2013թ.տրված կատարողական թերթը, մնում է անհասկանալի: Թեև համարձակվենք նշել, որ խիստթերահավատորեն ենք մոտենում այն պատճառաբանությանը, որ դա կատարվել է ընդամենըդատական ծառայողների անփութության հետևանքով:
Առավել հատկանշական է այն հանգամանքը, որ թեև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը /սույն գործով պատասխանող/ դատարանի կողմից եղել է պատշաճ ծանուցված, որ ս.թ.հոկտեմբերի 25-ին տեղի է ունենալու դատական նիստ, դրանից տասնչորս օր առաջ՝ ս.թ.հոկտեմբերի 11-ին, ՛՛վրիպակի՛՛ պիտակավորում ստացած կատարողական թերթիպահանջների համաձայն, վերացրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությանը և Տ.Սամվելյանին Ք. Երևան, Ծ. Իսկակովի 44/48 հասցեի բնակարանի և հայցվոր Կ. Աղաքարյանիհետ կապված որևէ գործողություն կատարելն արգելելու /արգելել բնակարանի օտարման հետկապված որևէ գործողություն, ինչպես նաև Կ. Աղաքարյանի վտարմանն ուղղված գործողությանվերաբերյալ 11.03.2009թ. կայացված որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:
Վերը նշվածը նշանակում է, որ այս ժամանակահատվածում, կատարողական թերթիպահանջների համաձայն, ոչ իրավաչափ է ճանաչվել 17.04.2002թ. որոշումը` աճուրդկազմակերպելու մասին։ Որպես անվավերության հետևանք` անվավեր է ճանաչվել նաևհարկադիր կատարող Մ.Հովսեփյանի և Տ. Սամվելյանի միջև 23.09.2002թ. կնքված և Շահումյանինոտարական տարածքի նոտար Ս. Գրիգորյանի կողմից վավերացված անշարժ գույքիառուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև այդ պայմանագրից ծագող իրավունքներիպետական գրանցումը։
Փաստորեն, ստացվում է, որ այսպես կոչված ՛՛վրիպակի՛՛ հետևանքով Տ. Սամվելյանըզրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից:
Մենք չենք բացառում, որ այս ընթացքում վերը նշված բնակարանը նաև օտարված լինի:
Հարգելի պարոն Կոստանյան
Սույն գործն ունի տարիների պատմություն:
Տ. Սամվելյանը 2002թ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել է ՀՀ ԱՆԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված աճուրդին և որպես բարեխիղճ գնորդսեփականության իրավունքով ձեռք է բերել բերել Ք. Երևան, Ծ. Իսակովի 44/48 հասցեիբնակարանը:
Սակայն այս տասնմեկ տարիների ընթացքում չի կարողանում օգտվել իրսեփականությունից, և անընդմեջ գտնվում է դատական քաշքշուկների մեջ, որի հետևանքովխախտվում են ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված սեփականատիրոջ իրիրավունքները:
Առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով հավաստվում է, որ աճուրդը կայացվել էՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, որի արդյունքում Տ. Սամվելյանը դարձելէ նշված բնակարանի սեփականատերը:
Թեև այս ամենին, իրավասու մարմինները ջանք չեն խնայել հնարավոր բոլորմիջոցներով խոչընդոտելու Տ. Սամվելյանին՝ իրացնելու ՀՀ սահմանադրությամբ ևօրենսդրությամբ սահմանված սեփականատիրոջ իր իրավունքները, ինչի եզրափակիչ ակորդըհանդիսացել է վերը նշված ՛՛վրիպակը՛՛:
Նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանի կողմից հրապարակված վճռում տեղգտած ինը էջանոց ՛՛վրիպակի՛՛ և դրա հիման վրա տրված կատարողական թերթի արդյունքում Տ.Սամվելյանը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանից, խորըկասկած ունենալով, որ նման վրիպակ պարզապես չէր կարող գոյություն ունենալ, միաժամանակ, կարևորելով Ձեր կողմից վերջերս արտահայտված այն խոսքը, թե ընդամենը մեկ փաստի ներկայացումը բավական է, որպեսզի Դուք հետամուտ լինեք դատական համակարգումառկա հնարավոր կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը, խնդրում ենք հնարավորինսսեղմ ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավական գնահատական տալնշված փաստերին և համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեականհետապնդում մեղավոր անձանց նկատմամբ:
Խնդրում եմ Ձեր կողմից ընդունված համապատասխան որոշման մասին իրազեկել ՀՀօրենսդրությամբ սահմանված կարգով:
Կանխավ հայտնում եմ խորին շնորհակալություն:
 
Կից ներկայացնում եմ՝
I. 1.Տիգրան Սամվելյանի մոտ գտնվող վճռի օրինակը,
II. 2.Դատալեքս համակարգից արտատպված վճռի օրինակը,
III. 3.ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության համապատասխան որոշումները,
IV. 4.10.11.2013թ. ընդունված ՀՀ վարչական դատարանի 26.04.2013թ. թիվ ՎԴ/7610/05/08, կատարողական թերթում թույլ տրված վրիպակն ուղղելու մասին որոշումը,
V. 5.ՀՀ վարչական դատարանի 25.10.2013թ. վճռի պատճեն,
VI. 6.ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրության պատճեն,
VII. 7.Լիազորագիրը,
VIII. 8.Փաստաբանական գործունեության արտոնագրի պատճեն:
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՓԱՍՏԱԲԱՆ՝                                        Ն. ՆՈՐԻԿՅԱՆ
 
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика