Հրապարակումներ
՛՛ԱՐԹԻԿ՛՛ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը, կամայականորեն մեկնաբանելով ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներման մասին որոշումը, հրաժարվում է պատժից ազատել դատապարտյալին:
Փաստաբան Ն. Նորիկյանը դիմել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին՝ խնդրելով իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ համաներման մասին որոշումն ի կատար ածելու համար...
 
 
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ՕՐԻՆԱԿԸ՝ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ՝ Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ
ՕՐԻՆԱԿԸ՝ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ՝ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
 
            Հարգելի պարոն Հովսեփյան
            Ս.թ. օգոստոսի 7-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանիդատավճռով /Նախագահող դատավոր՝ Հ. Մովսեսյան/ ՀՀ Շիրակի մարզի Հարթաշեն գյուղիբնակիչ Ռոլանդ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնվ. 16.01.1961թ., ՀՀ քաղաքացի, թերիբարձրագույն կրթությամբ, ամուսնացած, նախկինում չդատապարտված/ հանցավոր էճանաչվել ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարմանմեջ /Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմիցճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոններըխախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ և դատապարտել ազատազրկման 2 /երկու տարի 6/վեց/ ամիս ժամկետով, զրկելով վարորդական իրավունքից 2 /երկու/ տարիժամկետով:
Ռ. Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց` ստորագրությունչհեռանալու մասին, դատավճռով վերացվել է եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝արգելանքի վերցվելով դատարանի դահլիճում:
Պատժի սկիզբը հաշվվել է 07.08.2013թ-ից:
Դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդը որպես տուժողիհուղարկավորության հետ կապված ծախսերի համար ներկայացրել ՝ 1.500.000 դրամի քաղ.հայցի պահանջ: Շուրջ երկուս ու կես ամիս հիվանդանոցային ծախսերի համար ներկայացրել է300.000 ՀՀ դրամի քաղ. հայցի պահանջ, իսկ որդուն խնամելու պատճառով երեք ամիսաշխատանքի չհաճախելու պատճառով չի ստացել 268.500 ՀՀ դրամ աշխատավարձը եւ ինչպեսնաեւ կատարել է այլ ծախսեր, որոնց համար ներկայացրել է ընդհանուր գումարով՝ 2.890.476 ՀՀդրամ քաղ. հայցի պահանջ:
Դատավճռով վճռվել է Ռոլանդ Հովհաննիսյանի տնտեսությունից հօգուտ տուժողիիրավահաջորդի՝ բռնագանձել 1.100.000 ՀՀ դրամ, (հուղարկավորության ծախսերի հատուցում՝800.000 ՀՀ րամ, եւ երկուս ու կես ամսվա հիվանդանոցային ծախսերի հատուցում 300.000 ՀՀդրամ ), որպես հանցագործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում, իսկհայցապահանջի մնացած մասով, թողնվել է առանց քննության՝ տուժողի իրավահաջորդինքաղ. հայցի իրավունք վերապահելով:
Դատավճիռը չի բողոքարկվել և սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով դատապարտյալ Ռ. Հովհանիսյանը ներկայումս պատիժը կրում է ՀՀ ԱՆ՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկում:
Այս ընթացքում վճարել է դատավճռով բռնագանձման ենթակա գումարնամբողջությամբ:
Մինչ օրս տուժողի իրավահաջորդի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգովքաղաքացիական հայց չի ներկայացվել դատարան:
Հարգելի պարոն Հովսեփյան
Ս.թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովը ՀՀ Նախագահի առաջարկությամբ ընդունելէ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձիկապակցությամբ համաներում հայտարարելու մաuին որոշումը:
Ռ. Հովհաննիսյանի կատարած հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածիպահանջների համաձայն՝ դասվում է միջին հանցագործությունների շարքին, և նրա վրատարածելի է համաներման մասին որոշումը:
Սակայն, ՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը մինչ օրս ապօրինիկերպով հրաժարվում է Ռ. Հովհաննիսյանին ազատել պատժի կրումից:
Գտնում ենք, որ Ռ. Հովհաննիսյանը պետք է անհապաղ ազատվի պատժից՝ հետևյալպատճառաբանությամբ: Այսպես.
Համաներման մասին ՀՀ ԱԺ կողմից ընդունված որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետիհամաձայն՝ ՀՀ ԱԺ-ն որոշել է պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, այն անձանց, որոնց նկատմամբնշանակվել է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապվածպատիժ։
Իսկ 9-րդ կետի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ-ն որոշել է համաներումը չտարածել այնանձանց նկատմամբ, որոնք մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցելկամ այլ կերպ չեն հարթել ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառածվնասը, կամ առկա է վեճ հանցագործությամբ պատճառված եւ հատուցման ենթակա վնասիկամ դրա չափի կապակցությամբ, ինչպես նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցելoրինական ուժի մեջ մտած դատական ակտով uահմանված նյութական վնաuը:
՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, հղում կատարելով վերընշված հոդվածի դրույթին և հաշվի առնելով, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասությանդատարանը դատավճռով տուժողի իրավահաջորդին քաղ. հայցի իրավունք է վերապահել,կամայականորեն հրաժարվում է պատժից ազատել Ռ. Հովհաննիսյանին՝ գտնելով որ տուժողիիրավահաջորդի և դատապարտյալի միջև առկա է վեճ:
Թե ի՞նչ վեճի մասին է խոսքը, հայտնի չէ, քանի որ, թեև տուժողին դատավճռովվերապահվել է քաղ. հայցի իրավունք, այդուհանդերձ, ՀՀ դատարանների վարույթում նման վեճայս պահին առկա չէ, ինչը հավաստվել է ՀՀ դատական դեպարտամենտից և Շիրակի մարզիընդհանուր իրավասության դատարանից ստացված գրություններով:
Իսկ դա նշանակում է, որ դատապարտյալ Ռ. Հովհաննիսյանը դատավճռովվերականգնել է տուժողին հանցագործության հետեւանքով պատճառված վնասը, նրանց մեջայս պահին չկա որևէ վեճ, հետևաբար՝ նա ենթակա է անհապաղ պատժից ազատման:
Մեր տեղեկություններով, ՛՛Արթիկ՛՛ ՔԿՀ-ի վարչակազմը սույն դիրքորոշումըպայմանավորում է ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ընդունված ուղեցույցիմեկնաբանությամբ, որով համաներման մասին որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետըմեկնաբանվել է այսպես.
Համաներման մասին որոշումը կիրառելի չէ, եթե անձը, ինչպես մինչդատականվարությում, այնպես էլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և օրինական ուժի մեջդեռևս չմտած դատական ակտով սահմանված հանցագործությամբ անմիջականորենպատճառված վնասը չի հատուցել կամ այլ կերպ չի հարթել կամ առկա է վեճհանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի կամ դրա չափիկապակցությամբ:
         Նշված ուղեցույցով նշված է նաև, որ պետք է նկատի ունենալ, որ հանցագործությամբանմիջականորեն պատճառված վնասը կարող է սահմանված լինել ոչ միայն քրեականգործով կայացված դատավճռով, այլև այն կարող է քննված լինել կամ քննվել վարչական ևքաղաքացիական դատավարության կարգով: Հետևաբար, անհրաժեշտ է ՀՀ դատականդեպարտամենտից կամ համապատասխան դատարանից պարզել նաև հանցագործությամբպատճառված անմիջական վնասի վերաբերյալ քննված կամ քննվող գործի առկայությանհարցը:
Նշվել է նաև, որ եթե առկա է վեճ հանցագործությամբ պատճառված և հատուցմանենթակա վնասի կամ դրա չափի վերաբերյալ, ապա համաներման մասին որոշումըկիրառելի չէ, քանի դեռ դատական ակտով չի սահմանվել և չի հատուցվել կամ այլ կերպ չիհարթվել պատճառված վնասը:
Հարգելի պարոն Հովսեփյան
Նույնիսկ այս ուղեցույցի տրամաբանությամբ Ռ. Հովհաննիսյանը ենթակա է պատժիցազատման, քանի որ օրինական ուժի մեջ դատական ակտով սահմանվածհանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասը հատուցվել է ամբողջությամբ,ՀՀ դատական դեպարտամենտից և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանիցտրված տեղեկատվության համաձայն գործով տուժողը քաղաքացիական հայցով չի դիմելդատարան, և այս պահին որևէ վեճ կողմերի միջև չկա:
Մեր կարծիքով, նույնիսկ եթե նման հայց առկա էլ լիներ, համաներումը կիրառելի էՌ. Հովհաննիսյանի նկատմամբ, քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որդատարանը կբավարարի տուժողի քաղ. հայցով ներկայացված պահանջը:
Թեև այս ամենին, գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի վերը նշված հրամանըհակասում է ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներման մասին որոշման դրույթներին:
Այսպես. Համաներման մասին որոշման 13-րդ կետի որոշման 4-րդ ենթակետիհամաձայն՝ համաներման մասին որոշման կատարումը վերապահվել է բացառապես ՀՀարդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այնանձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում, և այդուղեցույցը չի կարող դիտարկվել որպես ՀՀ սահմանադրության 103-րդ հոդվածովնախատեսված դատախազությանը վերապահված պատիժների և հարկադրանքի այլմիջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացում, քանի որտվյալ դեպքում, համապատասխան ՔԿՀ-ն իրականացնում է ոչ թե պատժի և հարկադրանքիայլ միջոցների կիրառում, որպեսզի հսկողության ներքո գտնվի դատախազության կողմից, այլհանդես է գալիս որպես ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներման մասին որոշման իմպերատիմկատարման պետական մարմին:
Բացի այդ, ՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը գործում են ՀայաստանիՀանրապետության Սահմանադրության և սույն օրենքով սահմանված` առավել բարձրիրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա:
Իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ՀայաստանիՀանրապետության Սահմանադրության և սույն օրենքով նախատեսված ավելի բարձրիրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդմասով նախատեսված դեպքերի:
Տվյալ դեպքում, ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներման մասին որոշումն իրիրավաբանական ուժով ավելի բարձր է, քան ՀՀ գլխավոր դատախազի հիշատակվածհրամանը:
Այսպիսով, սույն գործի համար էական են հետևյալ հանգամանքները.
I. 1.ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ռ.Հովհաննիսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասովնախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 2 /երկու տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, զրկելով վարորդական իրավունքից 2 /երկու/ տարիժամկետով:
II. 2.Պատժի սկիզբը հաշվվել է 07.08.2013թ-ից: Ռ. Հովհանիսյանը ներկայումս պատիժը կրումէ ՀՀ ԱՆ ՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկում:
III. 3.Դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդը ներկայացրել է ընդհանուրգումարով՝ 2.890.476 ՀՀ դրամ քաղ. հայցի պահանջ:
IV. 4.Դատավճռով վճռվել է Ռ. Հովհաննիսյանի տնտեսությունից հօգուտ տուժողիիրավահաջորդի՝ բռնագանձել 1.100.000 ՀՀ դրամ, (հուղարկավորության ծախսերիհատուցում՝ 800.000 ՀՀ րամ, եւ երկուս ու կես ամսվա հիվանդանոցային ծախսերիհատուցում 300.000 ՀՀ դրամ), որպես հանցագործության հետեւանքով պատճառվածվնասի հատուցում, իսկ հայցապահանջի մնացած մասով, թողնվել է առանց քննության՝տուժողի իրավահաջորդին քաղ. հայցի իրավունք վերապահելով:
V. 5.Դատավճիռը չի բողոքարկվել և սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ:
VI. 6.Այս ընթացքում Ռ. Հովհաննիսյանը վճարել է դատավճռով բռնագանձման ենթակագումարն ամբողջությամբ:
VII. 7.Տուժողի իրավահաջորդի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգովքաղաքացիական հայց չի ներկայացվել դատարան:
Համադրելով վերը նշված հանգամանքները, գտնում ենք, որ՝
I. 1.ՀՀ ԱԺ կողմից ընդունված համաներումը կիրառելի է Ռ. Հովհաննիսյանի նկատմամբ, ևվերջինս ենթակա է անհապաղ պատժից ազատ արձակման,
II. 2.Ռ. Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ ապօրինություն, որիհետևանքով նա գտնվում է անազատության մեջ
III. 3.ՀՀ ԱՆ ՛՛Արթիկ՛՛ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ցուցաբերում է ակնհայտանգործություն և ոչ իրավաչափ վարքագիծ՝ ակնհայտորեն գերազանցելով իրլիազորությունները:
Հաշվի առնելով վերը նշվածը, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետումուսումնասիրել դիմումում նշված հանգամանքները, իրականացնել համապատասխանմիջոցառումներ՝ իրավասու պետական ատյանների կողմից ապահովելու ՀՀ ԱԺ կողմիցընդունված համաներման մասին որոշման պահանջների կատարումը, որի արդյունքում Ռ.Հովհաննիսյանը հնարավորինս սեղմ ժամկետում կազատվի պատժի կրումից:
Առդիր`
I. 1.Ռ. Հովհաննիսյանի` որպես պաշտպան ներգրավվելու և փաստաբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու ինձ ուղղված դիմումը
II. 2.Փաստաբանական գործունեության արտոնագրի պատճեն:
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика