Հրապարակումներ
ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ
ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
 
ԹԻՎ ԵԱԴԴ/0040/11/11ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ
ՎԱՀԱԳՆ ՀԱՄԼԵՏԻՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՊԱՇՏՊԱՆ`
ՓԱՍՏԱԲԱՆ ՆՈՐԻԿՆՈՐԻԿՅԱՆԻՑ
  
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԳՈՐԾԻ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
19.10. 2010թ. Մաշտոցի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ինմասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ էընդունվել թիվ 10126710 քրեական գործը:
12.03.2011թ. Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Գ.Գենջոյանի որոշմամբ Վահագն ՀամլետիՍուքիասյանին /ծնված 08.03.1976թ. Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգկրթությամբ, չի աշխատում, ամուսանացած, դատվածություն չունեցող, բնակվում է Երևան քաղաքիՄարգարյան 29/1-րդ շենքի 36-րդ բնակարանում/ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
11.03.2011թ. Վ. Սուքիասյանը ձերբակալվել է:
12.03.2011թ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Մաշտոցի քննչական բաժնիկողմից միջնորդություն է հարուցվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարան, մեղադրյալ Վ. Սուքիասյանի նկատմամբ որպեսխափանման միջոց կալանավորումը երկու ամիս ժամկետով կիրառելու մասին, որը նույնօրը դատարանի կողմից մերժվել է:
23.03.2011թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալիկողմից բերվել է վերաքննիչ բողոք:
29.03.2011թ. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ մեղադրյալՎ. Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասինքննիչի միջնորդությունը մերժելու մասին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարանի 12.03.2011թ. որոշումը թողնելով անփոփոխ:
28.06.2012թ. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանի /դատավոր Վ. Ռշտունու նախագահությամբ/ դատավճռով Վ. Սուքիասյանըմեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվա-ծի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդհոդվածի 2-րդ մասով:
Դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումըդադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներնանցած լինելու հիմքով:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Վ. Սուքիասյանի նկատմամբպատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով` հաշվակցելով (հանելով)արգելանքի տակ գտնվելու ժամանակը` 3 (երեք) օրը: Պատժի կրման սկիզբ է հաշվվելարգելանքի վերցնելու պահից:
Վ. Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալումասին, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
09.10.2012թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գործով ամբաստանյալներ Վ.Վարդանյանի, Վ. Սուքիասյանի, վերջիններիս պաշտպանների կողմից բերված վերաքննիչբողոքը՝ ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչականշրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականիհունիսի 28-ի դատավճիռը:
14.12.2012թ. ՀՀ վճռաբեկ դատարանը ընդունել է որոշում ՀՀ վերաքննիչ քրեականդատարանի 09.10.2012թ. որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին:Որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և ենթակա չէբողոքարկման։
25.12.2013թ. վերը նշված որոշման պատճեն ուղարկվել է գործով դատապարտյալ Վ.Սուքիասյանին: www.datalex.am տեղեկատվական համակարգում զետեղվածտեղեկատվության համաձայն /Տես՝ http://www.datalex.am/dl_case_view_page.php?caseType=1&courtID=56&caseID=15762598695808891/, 28.12.2012թ. գործն առաքվել է Երևանքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանառաջին ատյանի դատարան՝ ըստ ամենայնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով կատարման համար:
ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Դատական ակտի կատարման ընթացքի վերաբերյալ Վ. Սուքիասյանի ընտանիքի անդամներըմինչ օրս չեն ստացել որևէ տեղեկատվություն:  
Գործով դատապարտյալ Վ. Սուքիասյանը ս.թ. հունվարի սկզբներին տանից դուրս է եկել և մինչօրս ընտանիքի անդամները՝ այդ թվում հայրը, մայրը և կինը որևէ տեղեկություն չունենվերջինիս գտնվելու վայրի մասին:
Վ. Սուքիասյանի ընտանիքի անդամները մինչ օրս իրազեկված չեն նաև, թե ՀՀ քրեականդատավարության օրենսգրքի  4341 հոդվածով նախատեսված կարգով դատարանի կողմից Վ.Սուքիասյանի կողմից հետախուզում հայտարարվե՞լ է, թե՞ ոչ:
Այդուհանդերձ, հարկ ենք համարում  իրազեկել դատարանին, որ Վ. Սուքիասյանի առողջականվիճակը թույլ չի տալիս կրելու սահմանված պատիժը, քանի որ վերջինիս հիվանդությանբնույթը, ծանրության աստիճանը, հնարավոր բարդության հետևանքները կարող ենսպառնալ նրա կյանքին:
Գտնում ենք, որ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի429-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով դիմել որոշում կայացրած դատարան`դատական որոշման կատարումը հետաձգելու համար՝ հետևյալ պատճառաբանությամբ:
ԲԵՐՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ,
Դատապարտյալ Վահագն Համլետի Սուքիասյանը եղել է մանկուց հաշման-դամ:
1994թ. հիվանդության բերումով /ախտորոշվել է ատոպիկ բրոնխիալ ասթմա, ծանր ընթացք՝հաճախակի նոպաներով, բրոնխիալ անցանելիության կտրուկ խանգարում՝ թոքերիկենսական տարողության կտրուկ իջեցմամբ՝ երրորդ աստիճան խառը տիպի/ ճանաչվել է ոչպիտանի զինվորական ծառայության համար և զորացրվել է պահեստազոր:
17.12.2003թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության N 5բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի որոշմամբ կրկնակի փորձաքննությանարդյունքում ճանաչվել է 2-րդ խմբի անժամկետ հաշմանդամ: Արձանագրվել է, որ Վ.Սուքիասյանը կարող է կատարել թեթև ֆիզիկական աշխատանք հատուկ ստեղծվածպայմաններում 
Բրոնխիալ ասթման անընդհատ կրկնվող վարակային կամ ոչ վարակային բնույթի ալերգիկհիվանդություն է, որը կլինիկորեն դրսեւորվում է բրոնխների լորձաթաղանթի այտուցի եւգերարտազատման պատճառով հանկարծակի զարգացող շնչահեղձությաննոպայով: Նախկինում այն համարվում էր կյանքի համար ոչ շատ վտանգավորհիվանդություն, իսկ այսօր հանդիպում են ծայրահեղ ծանր ընթացող նոպաներ` կասկածելի ելքերով:
…Մասնագետները բրոնխային ասթման բաժանում են վարակային ալերգիկ եւ ոչվարակային ալերգիկ` ատոպիկ ձեւերի:
…Ատոպիկ բրոնխային ասթմայի առաջացման մեջ հիմնական դերը պատկանում էինհալացիոն ալերգիաներին: Բուսական ծագման փոշիներն ամենատարածված ինհալացիոնալերգեններն են: Քանի որ տարբեր երկրներում բուսական աշխարհը տարբեր է,բնականաբար բուսական փոշիներից առաջացող ատոպիկ ասթմայի պատճառներն էլտարբեր են:
…Բրոնխային ասթմայի առաջացման գործում մեծ նշանակություն ունեն նաեւ էնդոկրին եւժառանգական գործոնները: Այս հիվանդությունը դրսեւորվում է շնչահեղձությաննոպաներով: Նոպայի առաջացման ընթացքում տարբերում են 3 շրջան` նախանշաններիշրջան, նոպայի ծաղկման շրջան եւ նոպայի հետզարգացման շրջան: Նախանշաններիշրջանը կարող է սկսվել նոպայից մի քանի րոպե, ժամ կամ նույնիսկ օրեր առաջ: Այսշրջանին բնորոշ են քթից առատ, ջրիկ լորձարտադրությունը, փռշտոցը, նոպայաձեւ հազը,սառը քրտինքը, մաշկի քորը, կոկորդի քերման զգացումը: Նոպայի բուռն ծաղկման շրջանըկարող է տեւել մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ եւ ուղեկցվել շնչահեղձությամբ եւկրծոսկրի ետեւի մասում սեղմոցի զգացությամբ: Նոպայի ժամանակ հիվանդի ընդհանուրինքնազգացողությունը շատ ծանր է, դեմքը` գունատ, թեթեւակի այտուցված ու սառըքրտինքով պատված: Հաճախ նոպայի ժամանակ հազի հետ արտադրվում է մեծքանակությամբ խորխ: Բժիշկը թոքերը լսելիս կարող է հայտնաբերել չոր, սուլող ուտարածված խզզոցներ: Շնչահեղձության երկարատեւ նոպայի դեպքում կարող ենզարգանալ սրտային անբավարարության նշաններ: Հնարավոր է զարկերակային ճնշմանբարձրացում: Նոպայի հետզարգացման շրջանը կարող է տեղի ունենալ անմիջապես կամաստիճանաբար:
Այս հիվանդության բուժումը ներառում է անհետաձգելի օգնություն. ասթմային վիճակիդեպքում` նոպայից հանելն, իսկ հետո` բուժական միջոցների կիրառումը: Բրոնխայինասթման շատ վտանգավոր ընթացք ու հետեւանքներ կարող է ունենալ, այդ պատճառովպետք է արագ դիմել մասնագետի:[1]
Կարևոր ենք համարում հիշատակել նաև, որ ՀՀ կառավարության ՛՛Բժշկասոցիալականփորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին՛՛  13.06.2003թ. N780-Ն որոշման 31-րդ կետի Բ և Գենթակետերի համաձայն՝ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝
                 բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետևանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման.
                 գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում,  իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետութ-յան կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների):
                 Վերը նշվածը վկայում է, որ Վ. Սուքիասյանի նկատմամբ իրականացված  վերականգնողական միջոցառումներն ավարտվել են անարդյունավետությամբ, որը հիմք էտվել իրավասու մարմնին՝ վերջինիս տալու անժամկետ հաշմանդամության կարգավիճակ:
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի օրենքովսահմանված եղանակներով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք:Դրանց ցանկը եւ մատուցման կարգը սահմանվում են օրենքով:
Բացի այդ, համաձայն ՀՀ սահմանադրության 14.1 հոդվածի՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքիառջեւ: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամսոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից,քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից,գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամսոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Համաձայն ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի՝ միջազգային պայմանագրերը ՀայաստանիՀանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացվածմիջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով,ապա կիրառվում են այդ նորմերը:
 Ըստ այդմ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի25-րդ հոդվածի համաձայն /Կոնվենցիան ՀՀ համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին.Տես՝ www.arlis.am/՝ մասնակից պետությունները գիտակ-ցում են, որ հաշմանդամությունունեցող անձինք ունեն առողջապահական ամենաբարձր չափորոշիչներին հասնելուիրավունք` առանց հաշմանդամության պատճառով խտրականության:
Նույն հոդվածի Զ ենթակետով սահմանված կարգով արգելում է հաշմանդամության պատճառովխտրականություն կիրառել`  հրաժարվելով ցուցաբերել բժշկական աջակցություն, մատուցելառողջապահական ծառայություններ կամ տրամադրել սնունդ և հեղուկներ:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդհոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով ազատազրկման դատապարտվածանձի նկատմամբ դատական որոշման կատարումը որո-շում կայացրած դատարանը կարողէ հետաձգել, եթե առկա է դատապարտյալի ծանր հիվանդությունը, որը խոչընդոտում էպատիժը կրելուն` մինչև նրա առողջանալը:
Ըստ այդմ, ՀՀ կառավարության 26.05.2005թ. N 825-Ն որոշման հավելված 2-ի33-րդ կետի համաձայն՝ բրոնխիալ ասթման դասվում է պատիժը կրելուն խոչընդոտողծանր հիվանդությունների շարքին:
Իսկ սա նշանակում է, որ Վ. Սուքիասյանը, տառապելով նման հիվանդությամբ, այս պահին չիկարող կրել պատիժը՝ վերը նշված հիմքով:
Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով՝ եթե անձըհանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանրհիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրանազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը,դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ:
Բացի այդ՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 112-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ պատժիցազատելու հիմք է հանդիսանում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունը:
Ընդգծենք նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածով ամրագրված է, որ՝
               1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը ծառայում է մարդուֆիզիկական, հոգեկան, նյութական, էկոլոգիական և այլ անվտանգությունն ապահովելուն:
              2. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իրարժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Ու եթե հաշվի առնենք նաև, որ ՄԻԵԿ / Մարդու իրավունքների և հիմնարարազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիա/ 3-րդհոդվածի համաձայն՝  ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկայինկամ նվաստացնող վերաμերմունքի կամ պատժի, ապա գտնում ենք, որ ներկակարգավիճակով Վ. Սուքիասյանի վերաբերյալ դատական որոշման կատարումը և նրաազա-տազրկումը կհանգեցնի կոնվենցիայի վերը նշված հոդվածի խախտման:
               Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, առաջնորդվելով ՀՀ քրեականդատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 9-րդ, 429-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 431-րդ հոդվածի4-րդ մասերով՝
ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ` 
I. 1.Դադարեցնել Վ. Սուքիասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը, եթե դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4341 հոդվածով սահմանված կարգով նման որոշում է ընդունվել:
II. 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով հետաձգել Վ. Սուքիասյանի վերաբերյալ ընդունված դատական որոշման կատարումը՝ մինչև վերջինիս առողջանալը:
 
Կից ներկայացվում է՝
I. 1.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության N 5 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից Վ. Սուքիասյանին  17.12.2003թ. տրամադրված թիվ 037627 տեղեկանքը՝ հաշմանդամության մասին,
II. 2.Վ. Սուքիասյանի կենսաթոշակի վկայականի պատճեն,
III. 3.ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշման պատճեն՝ Վ. Սուքիասյանի հիվանդության ախտորոշման և զինվորական ծառայության ոչ պիտանելիության մասին,
IV. 4.՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոնի կողմից տրված էպիկրիզի պատճեն:
V. 5.Վ. Սուքիասյանի կնոջ՝ Անահիտ Սամվելի Սուքիասյանի գրավոր համաձայնությունը՝ գործով ինձ պաշտպան ընդգրկելու վերաբերյալ,
VI. 6.Ինձ որպես պաշտպան ներգրավելու մասին ինձ և դատարանին ուղղված Ա. Սուքիասյանի դիմումները,
VII. 7.Փաստաբանական գործունեության արտոնագրի պատճեն:
          
ՀԱՐԳԱՆՔՈՎ`                         
ՓԱՍՏԱԲԱՆ                               Ն. ՆՈՐԻԿՅԱՆ
 
 
________________________________________
[1].http://www.medpractic.com/arm/1034/8323/%D4%B2%D6%80%D5%B8%D5%B6%D5%AD%D5%AB%D5%A1%D5%AC%20%D5%A1%D5%BD%D5%A9%D5%B4%D5%A1/article.more.html
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика