Հրապարակումներ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ԴԱՎԹՅԱՆԻՆ 
ՕՐԻՆԱԿԸ՝ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԷՐԵԲՈՒՆՈՒ
ԲԱԺՆԻ ՊԵՏ, ԳՆԴԱՊԵՏ՝ Լ.ՅԱԶԻՉՅԱՆԻՆ  
N: ՍԴ3/0036/01/12 ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ
ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԱՎԱԾ ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՊԱՇՏՊԱՆ` ՓԱՍՏԱԲԱՆ ՆՈՐԻԿ ՆՈՐԻԿՅԱՆԻՑ 
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
N: ՍԴ3/0036/01/12 ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՏԻԺՆՇԱՆԱԿԱՎԱԾ ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆՆՊԱՏԱԿՈՎ
              Հարգելի դատարան
              19.06.2012թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռովթիվ 33651 զորամասի  պարտադիր ժամկետային զինծառայող Գոռ Արմենի Հովհաննիսյանըմեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդկետերով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ էնշանակվել` կարգապահական գումարտակում պահելով 1(մեկ) տարի 6(վեց) ամիսժամկետով:
        Պատժի ժամկետի մեջ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդմասի հաշվակցվել է կարգապահական տույժի ձևով կրած 10 օրյա կալանքը` կալանքի մեկօրը հաշվելով կարգապահական գումարտակում պահելու մեկ օրվա դիմաց և վերջնականպատիժ է նշանակվել` կարգապահական գումարտակում պահելով 1 (մեկ) տարի 5(հինգ)ամիս 20 (քսան) օր ժամկետով:
        Դատավճռով պատժի ժամկետի սկիզբ է ընդունվել դատավճիռը օրինական ուժիմեջ մտնելուց հետո փաստացի կալանքի վերցնելու օրվանից:
        Գ. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` թիվ 33651զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը, թողնվել է անփոփոխ մինչևդատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
        01.11.2012թ. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել է բերվածվերաքննիչ բողոքը, և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ.Հունիսի 19-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ:
        25.12.2012թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ սույն գործով բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, որը վերջնական է, և բողոքարկման ենթակա չէ:
        Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ արձանագրվել է, որ ամբաստանյալ Գ. Հովհաննիսյանի պաշտպանը խնդրել է իր պաշտպանյալի մասով բեկանել և փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 19-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը, Գ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան։
        Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքը, այն է` վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։
        Վճռաբեկ դատարանը գտել է, որ վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի, 414.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին և պետք է վերադարձվի հետևյալ այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։ Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ։
        25.01.2013թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է գործը ՝ կատարումն ապահովելու համար:
        Ս.թ. մարտի 4-ին և 6-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն այցելել են Գ. Հովհաննիսյանի բնակարան՝ փորձելով ըստ ամենայնի իրականացնելու դատավճիռն կատար ածելու դատարանի որոշումը:
        Հարգելի դատարան
        Սույն գործով մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ավարտվել է գործով ամբաստանյալ Գոռ Հովհաննիսյանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը, և վերջինս ՛՛Զինվորական ծառայության մասին՛՛, ՛՛Զինապարտության մասին՛՛ ՀՀ օրենքներով սահմանված կարգով զորացրվել է պահեստազոր:
        ՀՀ քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, ՛՛կարգապահական գումարտակում պահելը՛՛ համարվում է որպես պատժի առանձին տեսակ: Իսկ նույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ  հանցանք կատարած ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ կարգապահական գումարտակում պահելը երեք ամսից երեք տարի ժամկետով կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձնավորությունը, նպատակահարմար գտնի առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կիրառել կարգապահական գումարտակում պահելը՝ նույն ժամկետով:
         Ասվածից հետևում է, որ կարգապահական գումարտակում իրենց պատիժը կարող են կրել բացառապես ժամկետային զինծառայողները: Նկատի ունենալով այն, որ Գոռ Հովհաննիսյանն արդեն իսկ զորացրվել է պահեստազոր, նա այս պահին չի կարող համարվել զինծառայող, հետևաբար չի կարող իր պատիժը կրել կարգապահական գումարտակում: 
        ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն, մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, իսկ 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, ինչպես նաև իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։
        Տվյալ պարագայում դատավճռի ի կատար ածելը կհակասի ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածի վերը նշված նորմի պահանջներին, հետևաբար նրան ազատազրկելը կդիտվի որպես ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում և ապօրինի ազատազրկում:
        Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Գ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես փախանման միջոց ընտրված զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, այսինքն՝ Վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից որևէ անդրադարձ չի եղել նրա նկատմամբ ընունված խափանման միջոցին:
        Այս պարագայում, զորամասի հրամանատարությունը որևէ կաշկանդվածություն չէր կարող ունենալ Գ.Հովհաննիսյանին զորացրելու հարցում, քանի որ ՛՛ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՛՛ 149-րդ հոդվածը, որով կարգավորվում է ՛՛հրամանատարության հսկողությանը հանձնելը՛՛ խափանման միջոցի կարգն ու պայմանները, որևէ կերպ չի սահմանափակել զորամասի հրամանատարին՝ զորացրելու կամ ծառայության ժամկետն ավարտած, սակայն ՛՛զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը՛՛ որպես խափանման միջոց ընտրված զինծառայողին զորամասի տարածքում պահելու հարցում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
        Վերը նշվածից հետևում է, որ Գ. Հովհաննիսյանը զորացրվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
        Այսպիսով, Գոռ Հովհաննիսյանի փաստացի կարգավիճակը հնարավորություն չի տալիս ի կատար ածել օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և նրան ուղարկել կարգապահական գումարտակ՝ սահմանված պատիժը կրելու համար: Հետևաբար, առաջացել է իրավական կազուս և անհստակություն խնդրի հանգուցալուծման համար:
        Գ. Հովհաննիսյանի հետագա կարգավիճակը պարզելու նպատակով, ղեկավարվելով ՛՛Փաստաբանության մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ, ՛՛ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի՛՛ 73-րդ հոդվածի 9-րդ մասով
 
ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ՝
        ՛՛ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՛՛ 430-րդ հոդվածով սահմանված կարգով մեկնաբանել օրինական ուժի մեջ մտած դատավճռի և դրա ի կատար ածման մասին ընդունված որոշումների և փաստացի իրադրության միջև առաջացած անհստակությունը՝ հստակորեն մեկնաբանելով, թե ինչպե՞ս պետք է ի կատար ածվի դատավճիռը և ի՞նչ իրավական հիմքով Գ. Հովհաննիսյանը պետք է իր պատիժը կրի կարգապահական գումարտակում, երբ վերջինս այլևս զինծառայող չէ:
        Միաժամանակ խնդրում եմ կարգադրել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին՝ առժամանակ ձեռնպահ մնալ դատավճռի ի կատար ածման վերաբերյալ Ձեր կողմից տրված կարգադրության կատարմանը, մինչև Ձեր կողմից հարցի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանումը:
 
Կից ներկայացնում եմ
 
I. 1.Գոռ Հովհաննիսյանի գրավոր համաձայնությունը՝ գործով ինձ պաշտպան ընդգրկելու վերաբերյալ,
 
I. 2.Փաստաբանական գործունեության արտոնագրի պատճեն:
       
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика