Հրապարակումներ
Ս.թ. փետրվարի 8-ին Երևան քաղաքիԱջափնյակ և Դավթաշեն վարչականշրջանների ընդհանուր իրավասությանդատարանը` նախագահությամբդատավոր Դ.Բալայանի, 
բավարարել է  փաստաբան Ն. Նորիկյանի միջնորդությունը, որի համաձայն` վերջինիս վստահորդ Վ. Սաֆոյանի նկատմամբ  հարուցված քրեականհետապնդումը դադարեցվել է ևքրեական գործի վարույթը կարճվել է:
Կից ներկայացվում է դատարանի որոշումը:
Դատական Գործ N: ԵԱԴԴ/0129/01/12
ԵԱԴԴ /0129/01/12 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելուվերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին
08 փետրվարի 2013 թվական Երևան 
 
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուրիրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դ.Բալայանի,քարտուղարությամբ Մ.Գարախանյանի, մասնակցությամբ մեղադրող Խ.Երեմյանի,ամբաստանյալ Վ.Սաֆոյանի, պաշտպան Ն.Նորիկյանի դատական նիստում քննությանառնելով վերջինիս միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ իրադրությանփոփոխման հիմքով քրեական գործի վարույթը կարճելու մասին 
Պ Ա Ր Զ Ե Ց
2012 թվականի փետրվարի 08-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ Մաշտոցիքննչական բաժնի ավագ քննիչ Ա.Հայրապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդհոդվածի 1-ին մասով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 10104412 քրեական գործը /գ.թ. 1/: 
Նախաքննական մարմինը 2012 թվականի փետրվարի 29-ին Վյաչեսլավ ՄրազիՍաֆոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էառաջադրել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը`չհեռանալու մասին /գ.թ. 47-48, 50, 51/:
2012 թվականի նոյեմբերի 29-ին որոշում է կայացվել առաջադրված մեղադրանքը փոխելումասին և նույն օրը Վյաչեսլավ Սաֆոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ինմասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003 թվականի մարտի 12-ինկցագրվել է Մաշտոցի զինվորական կոմիսարիատին, անցել ռազմաբժշկականհանձնաժողովի ստուգումները, ճանաչվել է ոչ պիտանի շարային ծառայության և խաղաղպայմաններում զինվորական ծառայության համար մինչև 2006 թվականի ապրիլ ամիսը:Դրանից հետո, 2006 թվականին ևս մեկ անգամ ստացել է հինգ տարով տարեկետմանիրավունք, փոխանցվել է պահեստազոր և ենթակա է եղել վերազննման 2011 թվականին: 2011 թվականի դեկտեմբերի 26-ին անցել է ռազմաբժշկական հանձնաժողովիստուգումները ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար, և ենթակա է եղելզորակոչման ՀՀ ԶՈՒ, սակայն Վ.Սաֆոյանն անհարգելի պատճառով չի ներկայացելզինկոմիսարիատ և խուսափել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքայինծառայության հերթական 2011 թվականի աշնանային զորակոչից: Դրանից հետո,ներկայանալով ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին պատրաստակամություն էհայտնել մեկնելու ԶՈՒ, սակայն 2012 թվականի մարտի 1-ին և 2012 թվականի մայիսի 23-ին Վ.Սաֆոյանը ծանուցագրեր է ստացել Մաշտոցի զինկոմիսարիատ ներկայանալու ՀՀԶՈՒ մելկնելու համար, սակայն անհարգելի պատճառով չի ներկայացել և խուսափել էժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական 2012թվականի գարնանային զորակոչից /գ.թ. 103-104/: 
2012 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը /գ.թ. 119-123/: 
2012 թվականի դեկտեմբերի 13-ին քրեական գործը մուտք է եղել դատարան և հանձնվել էդատավոր Դ.Բալայանին /գ.թ 125,126/:
2012 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթընդունելու մասին նին /գ.թ 127/:
2013 թվականի հունվարի 08-ին որոշում է կայացվել դատաքննություն նշանակելու մասին/գ.թ 133/:
Դատական նիստի նախապատրաստական փուլում ամբաստանյալի պաշտպանըհայտնեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին իր պաշտպանյալը դիմում է ներկայացրելՀՀ ՊՆ Մաշտոցի տարածքային զինվորական կոմիսարին` պատրաստակամությունհայտնելով ՙՍահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՚ ՀՀ օրենքի համաձայն` վճարելու յուրաքանչյուր չզորակոչված զորակոչի սահմանված գումարը: 2012 թվականի դեկտեմբերի 27-ին միջգերատեսչական հանձնաժողովի նիստում դրական որոշում է ընդունվել Վ.Սաֆոյանի դիմումի վերաբերյալ, իսկ 2013 թվականի հունվարի 09-ին մեղադրյալը վճարել է սահմանված գումարը: Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:
Ամբաստանյալ Վյաչեսլավ Սաֆոյանը հայտնեց, որ միանում է իր պաշտպանյալի միջնորդությանը և խնդրում իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել իրադրության փոփոխման հիմքով: 
Մեղադրողը հայտնեց, որ միջնորդության բավարարման դեմ չի առարկում, քանզի ամբաստանյալը ՙՍահմանված կարգի խախտմամբ պարտադիր զիվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՚ օրենքի համաձայն վճարել է զորակոչին չներկայանալու համար սահմանված գումարը և այդ հիմքով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից: 
Դատարանը խորհրդակցական սենյակում քննարկելով ներկայացված միջնորդությունը, գտնում է, որ այն ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ. 
ՙՍահմանված կարգի խախտմամբ պարտադիր զիվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՚ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն ՙՊարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին oրենքի խախտմամբ չներկայանալու պահից uկuած` յուրաքանչյուր չզորակոչված (խուuափած) զորակոչի դիմաց կարող են մուծել վճարներ` հետևյալ դրույքաչափերով...՚:
Նույն օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է. ՙՕրենuդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ uահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, uույն oրենքով uահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամuվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մաuին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպեu նաև նա uտանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեuտազորում:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը՚:
2013 թվականի հունվարի 24-ին դատարան է մուտք եղել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրանների դատախազությունից ստացված ՀՀ զինվորական կոմիսարի ՊԺԿ-ի գրությունը. ՙՍահմանված կարգի խախտմամբ պարտադիր զիվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննող Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ 1985թ. ծնված Վյաչեսլավ Սաֆոյանը ընդունված կարգով պետք է հաշվառվի պահեստազորում: Խնդրում եմ ՙՍահմանված կարգի խախտմամբ պարտադիր զիվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՚ ՀՀ օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ կառավարության 04 մարտի 2004թ. N-264-Ն որոշման հիման վրա դադարեցնել քրեական հետապնդումը և մեկ շաբաթյա ժամկետում որոշումը ուղարկել Մաշտոցի զինվորական կոմիսարիատ՚: Գրությանը կից ներկայցվել է Հանրապետական հաձնաժողովի 2013 թվականի հունվարի 10-ի թիվ 147 արձանագրության քաղվածքը և Վյաչեսլավ Սաֆոյանի կողմից օրենքով սահմանված վճարի անդորրագրի պատճենը: 
Հիմք ընունելով վերոգրյալը և հաշվի առնելով, որ Վյաչեսլավ Սաֆոյանը միջնորդել է իր նկատմամբ ոչ արդարացնող` իրադրության փոփոխման հիմքով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել և հաստատված համարելով, որ մեղադրյալի 27 տարին լրանալուց հետո նա այլևս ենթակա չէ զորակոչման ու օրենքով նախատեսված վճարումը կատարելուց հետո Վյաչեսլավ Սաֆոյանի կողմից կատարած արարքն ըստ էության դադարել է հանրության համար վտանգավորություն ներկայացնելուց ինչով և էականորեն փոխվել է իրադրությունը, դատարանը գտնում է, որ Վյաչեսլավ Սաֆոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիմքով պետք է ազատել քրեական պատասխանատվությունից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իuկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից: 
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաuտանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. ՙԴատարանը, դատախազը, ինչպեu նաև դատախազի համաձայնությամբ` քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեuված դեպքերում՚: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն. ՙՀայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 72-րդ և 74-րդ հոդվածներով նախատեuված դեպքերում գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է այն անձը, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումը՚: Կոնկրետ դեպքում մեղադրյալը ոչ թե առարկում է իր նկատմամբ իրադրության փոփոխման հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ, այլ ինքն է միջնորդում այդ հիմքով իրեն ազատել քրեական պատասխանատվությունից: 
Առաջնորդվելով վերոգրյալ պատճառաբանությամբ և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 102-րդ, 313-րդ հոդվածներով դատարանը
 
Ո Ր Ո Շ Ե Ց 
 
Միջնորդությունը բավարարել.
Իրադրության փոփոխման հիմքով Վյաչեսլավ Մրազի Սաֆոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: 
Վյաչեսլավ Սաֆոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը` չհեռանալու մասին, վերացնել:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: 
 
 
ԴԱՏԱՎՈՐ Դ.ԲԱԼԱՅԱՆ
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика