Հրապարակումներ
…Սկզբում քեզ արհամարհում են, հետո քեզ վրա ծիծաղում են,
հետո քո դեմ պայքարում են, հետո դու հաղթում ես…
Մահաթմա Գանդի 
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Զինված ուժերում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող արտառոց միջադեպերը արդարացիորեն ձեռք են բերում հասարակական մեծ հնչեղություն:
 
 
Հասարակական տրամադրությունների և բանակի նկատմամբ ձևավորված կարծիքների ու տեսակետների վերլուծությունը ցույց է տալիս, որ հրապարակային հայտարարություններով հանդես եկող բազմաթիվ անհատներ, ԶԼՄ-ներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոշակի օբյեկտիվ քննադատություններից զատ, ոչ լիարժեք պատկերացում ունեն կամ առհասարակ չունեն բանակային կյանքի, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների, նրա զարգացման դինամիկայի և առհասարակ զինված ուժերի ղեկավարման, զորքերում տիրող իրական վիճակի մասին:
Շատ դեպքերում քննադատությունների որակը մակերեսային է, պարունակում էիր մեջ էմոցիոնալ շեշտադրումներ, երկրորդական նշանակության խնդիրներն երբեմն ավելի մեծ ուշադրություն են գրավում, քան անհրաժեշտ է: Իսկ բանակում իսկապես կան խորքային բնույթ կրող հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարող է տրվել միայն համընդհանուր ջանքերի համադրման միջոցով:
Այդուհանդերձ, հասարակական սեկտորի քննադատությունների բովանդակության շրջանակը սահմանափակ է և ունի առանցքային մի քանի ուղղվածություն.
1.         Բանակում տիրում է անպատժելիության մթնոլորտ, առկա է բարոյալքվածության բարձր մակարդակ,
2.         Վտանգված է զինծառայողների կյանքի իրավունքը, վերջիններս գտնվում ենծայրահեղ անպաշտպան վիճակում,
3.         Իսպառ բացակայում է մարդու` որպես բարձրագույն արժեքի նկատմամբ սրտացավությունը, հարգանքը,
4.         Զինված ուժերը թաղված են կոռուպցիայի մեջ, բանակը կլանվել է բիզնես մտածողությամբ,
5.         Զինված ուժերում առկա է գեներալական “բեսպրեդել”, հովանավորչությունը, սոցիալական անարդարությունը խարխլում է կանոնադրական հարաբերություններն ու բանակի հիմքերը, սպաների և զինվորների մեջ գերիշխում է վստահության դեֆիցիտը,
6.         Բանակը փակ համակարգ է, որտեղ գերիշխում են գողական բարքեր,կանոնադրական հարաբերությունները ստորադասված են չգրված նեգատիվսկզբունքներին,
7.         Հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինները կոծկում ենհանցագործությունները և իրական հանցագործներին:
 
Քննադատության հիմնական սլաքն ուղղված է պաշտպանության նախարարի անձին, կասկածի տակ է դրված բանակի ղեկավարության հեղինակությունը, խաթարվել է զինված ուժերի վարկը:
Իրապես մտահոգված լինելով ստեղծված իրավիճակով, գիտակցելով հանդերձ, որսոսկ դատարկ քննադատությունը որևէ օգուտ չի կարող տալ, պարտքի գիտակցությանզգացումով հարկ եմ համարում ներկայացնել մի քանի առաջարկներ, որոնք, իմկարծիքով, բացի սթափության ազդակ հանդիսանալուց, նպատակ են հետապնդումզինված ուժերում իրականացնելու որոշակի քայլեր` հասարակության վստահությանմակարդակի բարձրացման, զորքերի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման,ինչպես նաև բանակի, սպայակազմի խաթարված հեղինակության վերականգնմանառումով:
 
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ.
Զինված ուժերի հետագա զարգացման կորը պայմանավորված կլինի այնհանգամանքից, թե առաջիկա տարիների ընթացքում ինչպիսի աշխարհաքաղաքական ևռազմաքաղաքական զարգացումներ տեղի կունենան մեր տարածաշրջանում:
Այս առումով պետք է փաստել, որ բանակի գործունեության թափանցիկությանապահովման և զինապարտների ռազմահայրենասիրական դաստիարակության լիարժեքիրագործումը անմիջականորեն կապված է ՀՀ կողմից ուղենշված  ռազմավարականխնդիրների ծավալի աստիճանից և որդեգրված ազգային անվտանգության ապահովմանփիլիսոփայության մակարդակից:
Ցանկացած սցենարի պարագայում էլ զինված ուժերի ապագան ինտելեկտուալ,գիտելիքի հիման վրա կառուցված բանակի կայացումն է:
Բանիմաց, ոգեղեն, բարոյապես անաղարտ զինվորի կերպարը կարող է կերտվելմիայն գրագետ, գիտելիքներով զինված զինվորի անձի մեջ:
Բանակը պետք է ունենա իր տեսլականը: Միայն թշնամու նկատմամբ ատելությանզգացում սերմանելու “քաղաքականությունը” հեռուն տանող ճանապարհ չէ: Հայ զինվորըպետք է նախ և առաջ հաղթի իր առաքինությամբ, իր բարությամբ, թույլի հանդեպըմբռնումով մոտենալու կարողությամբ: Բանակին շարժող, առաջ քաշող ուժըառաքինության, բարության, հայրենատիրության, պետականության ընկալմանգաղափարն է: Իդեալ չունեցող բանակները վերջնահաշվում վերածվելու են սոսկհամազգեստավոր զորախմբերի:
Բանակը նաև պետք է ունենա իր ՀԵՐՈՍԸ և ՀԱԿԱՀԵՐՈՍԸ: Յուրաքանչյուրզինծառայողի  համար պետք է պարզ ու տեսանելի լինի, թե ինքն ում կերպարով, նրա որարժեքային համակարգով է առաջնորդվում, դաստիարակվում: Թե կուզեք, հայ զինվորըպետք իմանա նաև, թե ում պետք չէ ընդօրինակել:
Բանակին ոգեշնչող լեգենդներ են պետք…1997-1998թթ. զինված ուժերումտարածված էր այն լեգենդը կամ իրական փաստը, որ երբ պաշտպանության նախարարՎազգեն Սարգսյանը մի զորամաս այցելելիս փորձել է մոտենալ պահակայինծառայություն իրականացնող զինվորին, վերջինս ինքնաձիքը պահել է պաշտպանությաննախարարի ուղղությամբ և ստիպել վերջինիս ասել նշանաբանն ու կանգ առնել: Պատմումէին, որ Վ. Սարգսյանը զինվորի պահվածքի համար վերջինիս և նրա հրամանատարներինպարգևատրել է թանկարժեք նվերներով և տվել 15 օրյա արձակուրդ: Թե որքանով է այնհամապատասխանում իրականությանը, չեմ կարող ասել, սակայն փաստ է, որ այդտեղեկություն-լեգենդը անասելի ոգևորություն, աշխուժություն էր առաջացրել բանակում.մի կողմից  ձևավորվել էր համարձակ, խիզախ զինվորի, մյուս կողմից` մարդասեր,զինվորին, հրամանատարին գնահատող, զինվորի գործը, ծառայությունն արժևորողհրամանատար-նախարարի կերպար:
…Մեր բանակը դեռևս պատերազմի բանակ է, պաշտպանությանն ուղղվածբանակ: Մեզ անծանոթ է խաղաղության բանակի հոգեբանությունը: Գերխնդիր է այսօրհայ զինվորի մեջ պատերազմի զինվորի և խաղաղության զինվորի ոգու համադրումը:
Գաղտնիք չէ, որ հասարակական հարբերություններն առհասարակկարգավորվում են ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտներով: Ցավալիորեն ոչ ֆորմալինստիտուտները հաճախ իրենց ազդեցության մակարդակով ավելի գերազանցող են: Այնիր արտացոլանքն ունի նաև զինված ուժերում` իր տեսանելի հետևանքներով հանդերձ:
Ինչպիսի± բանակ է մեզ պետք, ի±նչ պահանջ ունի հասարակությունը բանակից:
Որքան էլ տարօրինակ է, այդ պահանջները մեծ չեն:
Հասարակությունն ակնկալում է իր զինվորի, իր սպայի մեջ տեսնելքաղաքացիական գիտակցությամբ օժտված անհատին, խելացի մարդուն, հմուտզինվորականին, բարեկիրթ սպային` օժտված արժանապատվության գիտակցությամբ,բարոյական անխախտ սկզբունքներով, անկաշառությամբ, ինչպես նաև հայրենիքըսիրելու խորը մտայնությամբ:
 
Տարածված այն մտայնությունը, թե ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլբանակը, իր օբյեկտիվ իրողությամբ հանդերձ, ունի լրջագույն խոցելիության մակարդակ:
Բանակը համալրվում է տարբեր ընտանիքներից` յուրաքանչյուր զինծառայող ունիիր դաստիարակությունը, իր կենսագրությունը, իր արժեքային համակարգը, իսկհասարակություն նրանք վերադառնում են ընդամենը ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻՑ (բանակից):
Հարց. ո±րն է այս ընտանիքի հավաքական արժեքային համակարգը, որո±նք ենայս ընտանիքի դաստիարակության, վարքագծի կոդեքսները, ի±նչ արժեքներ է իր հետբանակից հասարակություն բերում զինվորը:
Բանակն ինքը նույնպես պետք է ստանձնի կրթական առաքելություն`ապահովելով երիտասարդ սերնդի ունիվերսալ զարգացվածության որոշակի մակարդակ:
Այո°, բանակը պետք է կրի պատասխանատվություն զորացրված զինծառայողի զարգացվածության աստիճանի, հետագա դրսևորվող վարքագծի համար:
Ինքն իրեն հարգող մարդու համար բանակը ինքնահաստատվելու,ինքնաարտահայտվելու, կայանալու միջավայր է:
Բանակի  ղեկավարության սուրբ պարտականությունն է ընդամենը ստեղծել այդնորմալ միջավայրը…հարգանքի արժանի մթնոլորտը:
Ներկայացվող առաջարկները կարող են որոշակիորեն փոխել հասարակականտրամադրությունները բանակի և նրա ղեկավարության հանդեպ:
Ենթադրվում է, որ առաջարկների կենսագործումը լուրջ ազդակ կհանդիսանա նաևզորքերում ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանն ու դրականդինամիկայի խթանման համար:
 
 
ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԶԳԱՑՈՂ ՆԵՐՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
-           Համալրման համակարգի անկատար, թերի գործընթաց (զորակոչ,պայմանագրային զինծառայության ընդլայնում):
-           Բանակային կոռուպցիա, հովանավորչություն,
-           Կադրային բանկի սահմանափակ ռեսուրս,
-           Ինտելեկտուալ զինվորականության սուղ պաշար, կրթական մակարդակի ցածրաստիճան,
-           Զինծառայողների բժշկական ապահովման ոչ լիարժեքություն,
-           Զորքերում ոչ կանոնադրական հարաբերությունների առակայության, ոչ ֆորմալինստիտուտների գերակայություն,
-           Զորանոցային, կենցաղային պայմանների անլիարժեք ապահովություն.
-           Սննդի անորակություն,
-           Զորքերի բարոյահոգեբանական վիճակի բացասական սալդո,
-           Հասարակական վստահության տեսանելի կորուստ,
Նշված մարտահրավերները չեզոքացնելու, հնարավորինս մեղմացնելու համար`
 
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ`
1.         Զինապարտների բժշկական փորձաքննության համակարգի վերանայում
 -Ազատականացնել զինապարտների բժշկական փորձաքննությանչափորոշիչները. բացառել հիվանդ զինծառայողների մուտքը բանակ:
Բանակը շատ ավելի մարտունակ կլինի 3000-ով պակաս համալրման դեպքում,քան նույն թվով հիվանդ զորակոչիկների զորակոչման պարագայում:
Գումարները, որոնք ծախսվում են հիվանդ զինծառայողների առողջականխնդիրների լուծմանը, ուղղել պայմանագրային զինծառայության ընդլայնմանը:
-Մինչև զորակոչվելը կազմել զորակոչիկի հոգեբանական բնութագիր-տեղեկանք ևզինգրքույքին կից ուղարկել զորամաս: Զորամասի հրամանատարությունը համալրումստանալուց հաջորդ օրն իսկ պետք է իմանան, թե ինչ վարքագիծ և բնութագիր ունեցողկոնտինգենտով է համալրվել զորամասը և ըստ այդմ իրականացնեն անհրաժեշտ քայլեր:
-Կցագրում անցնելիս զորակոչիկներին տրամադրել առողջական վիճակի անվճարհետազոտման հավաստագիր, ըստ որի, մինչև զորակոչվելը, 2 տարվա ընթացքում,զորակոչիկն իրավունք ունի անվճար հիմունքներով բժշկական հետազոտման ենթարկվելիր նախընտրած բուժհիմնարկում, անհրաժեշտության դեպքում ստանալհամապատասխան բուժում:
-Առողջական վիճակի վերաբերյալ հետազոտման վերջնական ակտը (երը)զորակոչիկը ներկայացնում է ՏԶԿ: Ներկայացված ակտերի համաձայն, առողջզորակոչիկները ստանում են զորակոչվելու ծանուցագիր, իսկ առողջական խնդիրներունեցող զորակոչիկների հարցը տեղափոխվում է քննարկման ԿԲՀ:
-Զինկոմիսարիատները որևէ առնչություն չպետք է ունենան զորակոչիկներիբժշկական հետազոտման գործընթացում: Զինկոմիսարիատների միակ խնդիրը զորակոչիգործընթացի ապահովումն է:
-ԿԲՀ-ն կազմավորվում է կառավարության որոշմամբ, որը ղեկավարում է բժիշկմասնագետը: ԿԲՀ-ի կազմում զինկոմիսարիատի ներկայացուցիչ չպետք է լինի: ԿԲՀ-նտալիս է եզրակացություն զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ և զորակոչմանվերջնական որոշում չի ընդունում:
-ԿԲՀ-ի եզրակացության հիման վրա ՊՆ ԿՌԲՀ-ն ընդունում է վերջնական որոշում`զորակոչիկին զորակոչելու կամ տարկետում տալու մասին: Պատկերավոր ասված, ԿՌԲՀ-ն իրականացնելու է զտիչի գործառույթ և որպես ՊՆ ներկայացուցիչ կառույց, ստանձնումէ պատասխանատվություն բանակի առողջ համալրման համար:
 
-ԿՌԲՀ-ի որոշումները վերջնական են, կարող են բողոքարկվել միայն դատականկարգով: ԿՌԲՀ-ի որոշումների բողոքարկումը կասեցնում է որոշման կատարումը:Դատարանը զորակոչի վերաբերյալ գործերով իրականացնում է արագացվածդատավարություն` 10 օրյա ժամկետում: Նրա ընդունած դատական ակտերը վերջնականեն, բողոքարկման ենթակա չեն:
 
2.      Զորակոչ. զորամասերի համալրման կարգի վերանայում
-Զորակոչային սահմանափակ ռեսուրսի ռացիոնալ բաշխման նպատակովվերացնել ռազմական ոստիկանությունում, քննչական ծառայությունում, զինվորականդատախազությունում, հոսպիտալներում պարտադիր ժամկետային զինծառայողներիզորակոչը: Նշված կառույցներում ծառայությունը կազմակերպել պայմանագրայինզինծառայողների միջոցով:
-Զորամասերի համալրումն իրականացնել վիճակահանությամբ: Այսպես, ԶՈՒ ԳՇկազմզորահավաքային վարչությունը 10 օրյա պարբերականությամբ փակ, կնքվածծրարներով կենտրոնական հավաքակայան է ներկայացնում առաջիկա 10 օրերինհամալրման ենթակա զորամասերի ցանկը (յուրաքանչյուր ծրարում պետք է լինի 1 օրվահամալրվող զորամասերի ցանկ): Զորակոչիկների բաշխման նպատակով ստեղծվածհատուկ հանձնաժողովի և   զորակոչիկների ներկայությամբ զորակոչիկներից մեկըպատահական ընտրանքով բացում է 10 ծրարներից մեկը և հանձնում հանձնաժողովին:Հանձնաժողովը տեղում պարզում է բացված ծրարում նշված զորամասերի ցանկը և այդզորամասեր համալրման ենթակա զորակոչիկների թիվը: Այնուհետև, հանձնաժողովըմիատեսակ փոքր թղթերի վրա (յուրաքանչյուր թղթի վրա մեկ զորամասի համար) գրում էզորամասերի համարները, ծալում դրանք և լցնում ապակե տարայի մեջ: Տարան պետք էդրված լինի զորակոչիկների համար տեսանելի վայրում:
Այնուհետև սկսվում է բուն վիճակահանությունը: Յուրաքանչյուր զորակոչիկմոտենում է ապակե տարային և պատահական ընտրանքով վերցնում ծալված թղթերիցմեկը որում նշված է զորամասի համարը:
Զորակոչիկների բաշխման հատուկ հանձնաժողովի կազմը հաստատում էպաշտպանության նախարարը: Հանձնաժողովի մեջ ընդգրկվում են պաշտպանությաննախարարի և ԶՈՒ ԳՇ պետի,  զինվորական դատախազության, երկու ՀԿ-ների  մեկականանդամ և մեկ ԶԼՄ-ի ներկայացուցիչ:
Վիճակահանությանը չեն մասնակցում “Զինապարտության մասին” ՀՀ օրենքովսահմանված արտոնություններից օգտվող և ուսումնական զորամասեր զորակոչվողզորակոչիկները:
Ի դեպ, առաջարկվում է ուսումնական զորամասերից հիմնական զորամասերհետագա ծառայության ուղարկվող զինծառայողների ծառայության վայրը նույնպես որոշելվիճակահանությամբ:
Նշված համակարգի իրագործմամբ էականորեն կնվազեն կոռուպցիոն ռիսկերը,էապես կբարձրանա բանակի և նրա ղեկավարության նկատմամբ հասարակությանվստահությունը, որպես այդպիսին իսպառ կվերանան զանազան “միջնորդնե”՚, “լավզորամաս”, “մոտիկ զորամաս”,”ՙլավ տեղ գցող” հասկացությունները: Եվ ամենակարևորը,զորակոչիկի մոտ կամավորականության զգացողություն կծնվի, երբ նրան տրվիհնարավորություն` ընտրելու այն զորամասը, որտեղ պետք է ծառայի:
 
3.       Ռազմական կրթության համակարգի հետագա կատարելագործում
- Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ստեղծելռազմական մանկավարժության ֆակուլտետ, որի շրջանավարտներն ավագ դպրոցներումկդասավանդեն “Ռազմագիտություն” և “Զինվորական իրավունք” առարկաները:
            -ԶՈՒ բոլոր զորամասերում 2013թ-ից սկսած 5 տարվա ընթացքում ձևավորելհամակարգչային լսարաններ` նվազագույնը 20 համակարգչով: Հնարավորությունստեղծել, որպեսզի բոլոր սպաները և ժամկետային զինծառայողները տիրապետենհամակարգչին և ուսումնական պրոցեսը աստիճանաբար կազմակերպելհամակարգիչների միջոցով:
-Մեկ տարվա ընթացքում մշակել “Սպայի և  զինվորի պատիվ” վարքագծիկանոնագիրք: Չգրված օրենքների համախմբումը և դրանց պաշտոնականացումը նոր,ավելի դրական մթնոլորտ կստեղծի զորքերում: Յուրաքանչյուր զինծառայողի համար իրպատվից ցածր կլինի խախտել իր իսկ կողմից ընդունված “խաղի կանոնները”:
-Խրախուսել և աստիճանաբար ռազմաուսումնական հատատություններիընդունելությունը կազմակերպել բացառապես այն քաղաքացիներից, ովքեր անցել ենպարտադիր ժամկետային զինծառայություն: Դա հնարավորություն կտա սպայինսեփական անձի մեջ տեսնել զինվորին, ապրել նրա կենցաղով, ծանոթ լինել նրահոգեբանությանը:
-Զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներառել “Մարդու իրավունքներ”,“Էթիկայի հիմունքներ” առարկաները:
-ԶՈՒ բոլոր զորամասերում պատշաճ կերպով կազմավորել գրադարաններ,թարմացնել գոյություն ունեցող գրադարանային ֆոնդը դասական, ժամանակակիցգրականությամբ: Շաբաթական երկու անգամ հետճաշյա ժամերին նախատեսելընթերցանության պարտադիր ժամ:
-Սպաների համար կազմակերպել մշտական սեմինարներ` տարբեր խորագրերով:Որպես բանախոսներ հրավիրել գիտության տարբեր բնագավառների լավագույններկայացուցիչներին:
-Ազատականացնել Վ. Սարգսյանի անվան ՌԻ-ի պրոֆեսորա-դասախոսականկազմի համալրման գործընթացը: Դասախոսներին պետք է տրվի ստեղծագործականինքնուրույնություն: Նրանք պետք է ազատվեն զինվորական ծառայությանյուրահատկություն պահանջող պարտավորությունների կատարումից:
-Խրախուսել ստեղծագործական ներուժ ունեցող զինծառայողներին (նկարիչներ,քանդակագործներ, երաժիշտներ, մարզիկներ և այլն): Անհրաժեշտ պայմաններ ստեղծելնրանց գործունեության համար:
 
4.       Կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի բարելավմանն ուղղվածքայլեր.
-ՀՀ ԱԺ կողմից 5 տարի ժամկետով ընտրել զինվորական օմբուդսման, որըհաշվետու կլինի ԱԺ-ին և յուրաքանչյուր տարի հանդես կգա զեկույցով զինված ուժերումմարդու իրավունքների, կատարված հանցագործությունների վերաբերյալ:
Նման ինստիտուտի ստեղծումը դառնում է ոչ միայն անհրաժեշտություն, այլևժամանակի պահանջ: Հասարակությունն իրավունք ունի ոչ միայն իմանալու զորքերումտիրող իրավիճակի մասին, այլև պահանջելու, որպեսզի ապահովվի զինվորականկանոնադրական հարաբերությունները: Իսկ դրա համար զինվորական օմբուդսմանիինստիտուտը լավագույն գործիքն է:
-Վերանայել ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալների լիազորությունները`տալով նրանց հրամանատարի առաջին տեղակալի իրավասություն: “Լիազորությունը`քիչ, պատասխանատվությունը` մեծ” սկզբունքը շատ դեպքերում նրանց համարավարտվում է քավության նոխազ դառնալով:
Անձնակազմի գծով հրամանատարի տեղակալի պաշտոնի անձնագրում պետք էամբողջացված լինեն մի կողմից պատժողի, կանխարգողի, մյուս կողմիցիրավապաշտպանի հատկանիշները:
-2016թ.-ից սկսած 3 տարվա ընթացքում բոլոր զորամասերում տեղադրելտեսաձայնագրման համակարգեր` գլխավոր մոնիտորը դնելով զորամասիհերթապահությունում: Տեսաձայնագրման սարքերը պետք է լինեն անխտիր բոլորզորանոցներում, ճաշարաններում, շարային հրապարակներում և ծածկեն զորամասիհնարավոր ողջ տարածքը:
(1997թ. նման սարք տեղադրված էր Արմավիրի ուսումնական զորամասում, որըբավականին զգաստացնող էֆեկտ էր առաջացնում):
-Փորձնական նկատառումներով մեկ առանձին գումարտակ 4 զորակոչերիարդյունքում համալրել բացառապես նույն տարածքի զորակոչիկներից. Օրինակ` Xգումարտակը (Կարմրաքար) համալրվում է բացառապես Վանաձորի ՏԶԿ-ի կողմիցզորակոչված զորակոչիկներով:
Մեր բանակում չգրված օրենքի ուժով գործում է լոկալ “հայրենակիցների” միմյանցաջակցելու, օգնելու սկզբունքը: Առաջարկը նպատակ է հետապնդում մեկ առանձինվերցրած զինվորական ստորաբաժանումում նույն տարածքից զորակոչվածզինծառայողներով համալրելով` հաստատել հանդուրժողականության, միմյանց օգնելու,օժանդակելու մթնոլորտ:
Ի դեպ, 2005 թ. նման առաջարկ արվել է նաև ՌԴ զինված ուժերին ՌԴ Մարդուիրավունքների լիազոր Վլադիմիր Լուկինի կողմից:
-Զինված ուժերում յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթի օրը հայտարարելսպայի, իսկ յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը` զինվորի օր: Ենթադրվում է, որայդ օրերին պետք է անցկացվեն մարզամշակութային, զանազան մրցույթների,ինտելեկտուալ խաղերի, ստեղծագործական ջիղ ունեցող զինծառայողներիինքնադրսևորման հնարավորության, փոխադարձ հանդուրժողականության,վստահության ամրապնդման խորագրերով:
-Անվերապահորեն պահպանել պարտադիր ժամկետային զինծառայողներինտրվող արձակուրդի ժամկետները` դրանց ապահովմանը մասնակից դարձնելովզինկոմիսարիատներին: Այսպես, եթե զինծառայողին տրվի 15-օրից պակաս ժամկետովարձակուրդ, ապա ՏԶԿ-ն իրավունք է ստանում մինչև զինծառայողի ծառայությանժամկետի 21-րդ ամիսը լրանալը պահանջա•իր ներկայացնել զորամասի հրամանատարին`զինծառայողին չտրված արձակուրդի մյուս մասը տրամադրելու համար: Պահանջագիրըփաստաթուղթ է պարտադիր կատարման համար:
Նման համակարգի ներդնումը ոչ միայն կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերըզորքերում, այլև առավելագույնս կվերացվի ծնողների “կախվածությունը” հրամանատարների հայեցողական վերաբերմունքից, և զինվորները հնարավորինսապահովագրված կլինեն կամայական վերաբերմունքի դրսևորումներից:
-Բոլոր զորամասերին կից ստեղծել ծնողական խորհուրդներ:
Ծնողների, հատկապես մայրերի ներգրավումը ավելի բարի, ավելի հանդուրժողմթնոլորտ կստեղծի զորամասերում: Խորհուրդների հիմնական առաքելությունը պետք էմիտված լինի օգնելու հրամանատարական կազմին` զորքերում բարոյահոգեբանականդրական մթնոլորտ ապահովելու գործում:
-Ամբողջովին վերացնել պարտադիր ժամկետային զինծառայողներին տրվողամսեկան դրամական բավարարումները: Հիմնել կուտակային ֆոնդ եվ զինծառայողիզորացրվելուց հետո միանվագ հանձնել նրան կամ ուղարկել ընտանիքին:
-Տառացիորեն կատարել “Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքինծառայության կանոնագիրքը հաստատելու մասին” ՀՀ օրենքի 246-րդ հոդվածի պահանջը,ըստ որի` ժամկետային ծառայության զինծառայողը, եթե նրա վրա դրված չէ “հերթականարձակումից զրկում” կարգապահական տույժը, շաբաթական մեկ անգամ գնդիտեղակայման վայրից արձակվելու իրավունք ունի:
-5 տարվա ընթացքում աստիճանաբար վերացնել ճաշարանի վերակարգիապահովումը զինծառայողների կողմից և ճաշարանների սպասարկումը, մաքրությանապահովումը իրականացնել քաղաքացիական ծառայողների կողմից:
Մի կողմից սա կլուծի սոցիալական խնդիր, մյուս կողմից կվերացվի զինվորներիշրջանում արմատացած “աման լվացող”, “հատակ մաքրող” զինվորների նկատմամբհամընդհանուր տարածում ստացած ծաղրանքը, շահագործումը:
 
Այլ
-ՊՆ համակարգից դուրս բերել ռազմական ոստիկանությունը և քննչական ծառայությունը(սույն առաջարկի վերաբերյալ ներկայումս մշակվում է դրանց անհրաժեշտհիմնավորումները):
 
 
Հետգրություն
Ներկայացված առաջարկություններն, անշուշտ, ունեն հղկման, մասնագիտականմշակման կարիք: Որևէ հավակնություն չկա դրանք ընդունելու որպես վերինճշմարտություն: Ընդամենը սա փորձ է հնարավորությունների սահմանում օգնելուզինված ուժերին:
 
ՆՈՐԱՅՐ ՆՈՐԻԿՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆ
 
 
 
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика