Հրապարակումներ

Երկիրը բուռն կերպով թևակոխում է սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման փուլ: 
Անշուշտ, առիթ կլինի առավել խորությամբ դիրքորոշում հայտնել նախագծի վերաբերյալ, պարզապես հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է սահմանադրությանը, սահմանադրականությունը և պետության ապագայի նկատմամբ պատասխանատտվությանը, քիչ առաջ հպանցիկ թերթում էի գործող սահմանադրության էջերը, որպեսզի համադրումը նախագծի հետ առավել առարկայական լինի...և...

...117-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային ժողովը մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Մինչ այդ գործում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործող օրհներգը.
Գործող սահմանադրությունը գործում է 2005 թվականից, և մինչև օրս ուժի մեջ է մինչև սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելը գործող օրհներգը...
Ասվածից պետք է հանգել հետևության, որ ՀՀ Ազգային Ժողովը կոպտորեն խախտել ու չի կատարել Սահմանադրության պահանջը:
Կարող է տեսակետ հնչեցվել, որ հարցը արդիական չէ, որ գործող օրհներգից լավ օրհներգ չկա, որ հարցը կարևոր չէ, որ բազմաթիվ կարևոր հարցեր կան, քան այս հարցն է և այլն և այլն...
Իմ համոզմամբ, ոչ մի բացատրություն և պատճառաբանություն արդարացում չունի. Օրենսդիր մարմնի կողմից ուղղակիորեն չի կատարվել Սահմանադրության պահանջը և վերջ…
Իսկ օրհներգը, պարոնա՛յք, անկախ պետության խորհրդանիշերից է, որի նկատմամբ, պարզվում է, դուք, մեղմ ասած, արհամարանք եք տածում…
Չե՛նք, սիրում, մենք մեր պետությունը չենք սիրում, մենք մեր սահմանադրության հանդեպ տարրական հարգանք չունենք, իսկ դուք ասում եք խորհրդարանական կառավարման համակարգ...
Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածների գոյության մասին ես համեստորեն լռում եմ…

 

ՓԱՍՏԱԲԱՆ

Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика