Հրապարակումներ

ԱՄՆ Յեյլի համալսարանի քաղաքական և հասարակական գիտությունների պրոֆեսոր Խուան Լինցի համոզմամբ անցումը ժողովրդավարությանը համարվում է ավարտված, երբ ընտրված կառավարություն կազմելու համար անհրաժեշտ քաղաքական ընթացակարգերի շուրջ ձեռք է բերվել բավարար համաձայնություն, երբ որևէ կառավարություն իշխանության է գալիս որպես ազատ և համաժողովրդական քվեարկության անմիջական արդյունք, երբ այդ կառավարությունը դե ֆակտո օժտված է նոր քաղաքականություն մշակելու լիազորությամբ, և երբ նոր ժողովրդավարությունից ծնունդ առած գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններն ստիպված չեն իշխանությունը դե յուրե կիսել այլ կառույցների հետ։

Հեղինակը բավականին խորությամբ ուսումնասիրել է տարբեր պետությունների կառավարման համակարգերը և փորձել հասկանալ դրանց առանձնահատկությունները:
Նա գտնում է, որ կայուն ժողովրդավարական երկրների մեծ մասը պառլամենտական են, բացառությամբ ԱՄՆ-ի և մի քանի կիսանախագահական կառավարման համակարգ ունեցող երկրների, այն դեպքում, երբ նախագահական երկրների գերակշռող մասը փխրուն դեմոկրատական կամ ավտորիտար ռեժիմներ են:
Լինցի կարծիքով, Պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներում միակ դեմոկրատական լեգիտիմություն ունեցող մարմինը խորհրդարանն է, և կառավարության իշխանությունը բխում է նրա վստահությունից այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը պատրաստ է աջակցել այդ կառավարությանը: 
Իսկ Նախագահական կառավարման համակարգը հիմնված է հակառակ սկզբունքի վրա: Գործադիրն ընտրվում է ժողովրդի կողմից (ուղղակի կամ անուղղակի ընտրությունների միջոցով) նախօրոք սահմանված ժամկետով և կախված չէ պառլամենտի վստահությունից:
Նախագահը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, միաժամանակ պետության գլուխն է և չի կարող պաշտոնանկ արվել, բացի իմպիչմենտի հազվադեպ դեպքից:
Հեղինակի համոզմամբ, Նախագահական կառավարման համակարգի պրոբլեմների մեծ մասը բխում է նրա բնութագրական երկու հատկանիշներից՝ կրկնակի դեմոկրատական լեգիտիմացիայից և ֆիքսված պաշտոնավարման ժամկետներով պայմանավորված կարծրությունից:
Այժմ, երբ Հայաստանը կանգնած է նոր սահմանադրության ընդունման շեմին, որով, ըստ էության, փոխվելու է պետության կառավարման համակարգը, և անցում է կատարվելու կիսանախագահական համակարգից դեպի խորհրդարանական կառավարման համակարգի, հարց է առաջանում, թե արդյո՞ք երկրի քաղաքական իսթեբլիշմենտի կողմից կառավարություն կազմելու համար անհրաժեշտ քաղաքական ընթացակարգերի շուրջ ձեռք է բերվել բավարար համաձայնություն, քաղաքական համակարգի կողմից արդյո՞ք օբյեկտիվորեն են ախտորոշվել գործող կիսանախագահական համակարգի խոցերն ու խութերը և նոր միայն հանգել այն համոզմանը, որ դրանց չեզոքացման միակ միջոցը բացառապես կառավարման մեկ այլ համակարգի անցումն է, և վերջապես, արդյո՞ք, ստեղծված է այն միջավայրը, որը թույլ կտա Հայաստանին ընտրելու իր նոր իշխանությանը իրապես ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով:
Կապրենք` կտեսնենք…

 

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика