Հրապարակումներ

Միայն այն հանգամանքը, որ մի ամբողջ երկու օր սոցցանցերի և էլէկտրոնային լրատվամիջոցների համար թիվ մեկ լուրը հանդիսանում էր հագուստի պատճառով ոմն օգնականի աշխատանքից ազատելու մասին տեղեկությունը, որն անգամ ստվերել էր մնացած բոլոր կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում կամ մեր երկրից դուրս, խոսում է մի բանի մասին. կա՛մ մեր հասարակությանը բացարձակապես չի հետաքրքրում, այն ինչ կատարվում է մեր երկրում, կա՛մ պարզապես ուղղակիորեն արհամարհում է բոլորին և փնտրում միայն ''թեթև'' թեմաներ, կա՛մ մեր հասարակությունը մեծ, շատ մեծ խնդիր ունի, որի մասին անհրաժեշտ է լրջորեն խորհել...

Բոլոր դեպքերում, ինձ համար ոչ միայն մտահոգիչ, այլև զգաստացնող ազդակ է այս ամենը…
…Մենք ինչով ենք զբաղված, իսկ տեսեք, թե մեր հարևաններն ի՞նչ են անում…
Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի V-րդ գագաթաժողովում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը երեկ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վաղեմի ադրբեջանական հող, և ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրը նույնպես պատմական ադրբեջանական հող է, որը 20-րդ դարի սկզբին անջատելով Ադրբեջանից և այն հանձնելով Հայաստանին՝ խախտել են ողջ թուրքական աշխարհի աշխարհագրական միասնությունը: 
Իհարկե, մենք քմծիծաղ կտանք, ավելին` կասենք, որ ադրբեջանական պետության ղեկավարի տգիտությունը սահման չունի, որ պատմության կեղծումը դրված է այդ պետության պետական քաղաքականության հիմքում և այսպես շարունակ…
Իսկ իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ է մեկ անգամ հստակ, արժանապատվորեն և հավուր պատշաճի պատասխանել այդ անձի հայտարարություններին, հակառակ դեպքում, մեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել, իսկ միջազգային հանրության ''ականջները'' սովոր են հավատալ ամեն մի կեղծիքի, որի վերաբերյալ լսում են օրումեջ:
Իսկապես մի քիչ սթափվել է պետք…

 

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика