Հրապարակումներ

Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովը որոշեց համաձայնություն տալ ՀՀ նախագահի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ։
''Հանրաքվեի մասին'' ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Ազգային ժողովը Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծին ''Ազգային ժողովի կանոնակարգ'' Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնություն տալուց հետո նախագիծն ուղարկում է Հանրապետության Նախագահին` հանրաքվեի դնելու համար:
Նույն հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահը ս.թ. հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին:
Այսպիսով, ս.թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ քաղաքացիները պետք է''Այո'' կամ ''Ոչ'' ասեն սահմանադրության փոփոխությունների նախագծին:

ՀՀ սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն` Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։
''Հանրաքվեի մասին'' ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների` ընտրողների ցուցակները (այսուհետ` ցուցակներ) կազմելու և վարելու, քաղաքացիներին ցուցակներում ընդգրկելու, ցուցակներին առաջադրվող պահանջները, ցուցակների մատչելիությունը, ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը, հանձնաժողովներին ցուցակներ տրամադրելը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով… սահմանված կարգով:
Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Լիազոր մարմինը /ՀՀ ոստիկանությունը/ տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), ՀՀ ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար…
Ասվածից պետք է հանգել հետևության, որ ՀՀ ոստիկանությունը վերը նշված հոդվածի ուժով պարտավոր է ս.թ. նոյեմբերի առաջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ընտրողների ռեսգիստրը ներկայացնել ԿԸՀ, որը պետք է տեղադրվի վերջինիս համացանցային կայքում:
Համեմատության համար հետաքրքիր կլինի նշել, որ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2.528.050 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 1.521.489 ընտրող:
Եթե մի պահ ընդունենք, որ նշանակված հանրաքվեին մասնակցի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցած ընտրողների թվին հավասար ընտրող, այսինքն` 1.521.489 մարդ, կստացվի, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կհամարվի ընդունված, եթե դրան կողմ քվեարկի 760.745 մարդ:
Այս համամասնությամբ, եթե 380.372 ընտրող կողմ չքվեարկի հանրաքվեի նախագծին, այն կհամարվի չընդունված...
Իմ պատկերացմամբ, այս պահին, ո՛չ իշխանությունն ունի այսպիսի վստահության ռեսուրս` հանրաքվեի միջոցով ապահովելու սահմանադրության փոփոխությունների անցկացումը, ո՛չ էլ ընդդիմությունը` հանրաքվեն տապալելու, պարզ ասած` ՈՉ-ի հաղթանակի համար, իսկ հասարակությանը բոլորովին այլ հարցեր են հետաքրքրում և հուզում… 
Կհաղթի նա, ով ճիշտ կօգտագործի ժամանակը, ռեսուրսը և օրինական միջոցները, ինչպես նաև կհամոզի հասարակությանը, որ իր դիրքորոշումն ամենաճիշտն է…

 

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика