Հրապարակումներ

Կոռուպցիոն հանցագործությունների ցանկը հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազի` 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանով եւ լրամշակվել 2013թ. մարտի 19-ի թիվ 12 հրամանով:

Ըստ այդմ՝  կոռուպցիոն հանցագործություններ են համարվում ՀՀ քրեական օրենսգրքի ներքոշարադրյալ հոդվածներով նախատեսված արարքները.

1) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետ (Խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

2) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ (Խարդախություն, որը կատարվել է կաշառք ստանալու պատրվակով):

3) 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով).

4) 179-րդ հոդվածի 3-րդ մաս (Յուրացնելը կամ վատնելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից).

5) 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում)).

6) 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ  (Ապօրինի  հակամրցակցային գործունեությունը)

7) 200-րդ հոդված (Առեւտրային  կաշառքը)

8) 201-րդ հոդված (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը).

9) 205-րդ հոդված (Հարկերը, տուրքերը  կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը).

10) 214-րդ հոդված (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը)

11) 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (Մաքսանենգությունը)

12) 308-րդ հոդված (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)

13) 309-րդ  հոդված (Պաշտոնեական լիազորություններն անցնելը)

14)310-րդ հոդված (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)

15) 311-րդ հոդված (Կաշառք ստանալը)

16) 3111-րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը).

17) 3112-րդ հոդված (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը).

18) 312-րդ հոդված (Կաշառք տալը).

19) 3121-րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը).

20) 313-րդ հոդված (Կաշառքի միջնորդությունը).

21) 314-րդ հոդված (Պաշտոնեական կեղծիքը).

22)3152-րդ հոդված (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ  շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը).

23) 332-րդ հոդվածի 3-րդ մաս (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը).

24) 336-րդ հոդված (Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը).

25) 341-րդ հոդված (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը).

26) 348-րդ հոդված (Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորվելը).

27) 349-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր (Ապացույցները կեղծելը).

28) 351-րդ հոդված (Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը).

29) 352-րդ հոդված (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը).

30) 353-րդ հոդված (Դատական ակտ չկատարելը)

31) 375-րդ հոդված (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика