Հրապարակումներ

Թեև հայտնի իրողություն է, սակայն ցավալիորեն մեկ անգամ ևս պետք է արձանագրել, որ դատարանների գերակշիռ մասի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ողջ գործընթացը, ըստ էության, կրում է ձևական բնույթ:
Դատարաններն այդ հարցում շատ դեպքերում պարզապես իրականացնում են սոսկ նոտարական գործառույթ՝ հաստատելով քննիչների կողմից բերված միջնորդությունները՝ խեղաթյուրելով արդարադատության իրականացման բուն գաղափարը և հեղինակազրկելով դատական իշխանությունն ամբողջությամբ…

Ես համոզված եմ, որ այս ոլորտը պետք է վերից վար ենթարկվի արմատական փոփոխության…

Որպես ասվածի վկայություն, ներկայացնում եմ հատված դատավորին ներկայացվելիք միջնորդությունից…

Հարգելի դատարան 
Նախորդ երկու միջնորդությունների քննարկման և համապատասխան որոշումների ընդունման ժամանակ վերը նշված բոլոր հանգամանքները հասու են եղել նաև դատարանին:

Վերը նշվածով հանդերձ՝ դատարանը, տառացիորեն արտագրելով քննիչի միջնորդությունները, իր որոշմամբ կասկածի տակ է դրել իր օբյեկտիվությունը և արդարադատություն իրականացնելու իր բացառիկ գործառույթն իրականացնելիս արդարացիորեն իր նկատմամբ ստեղծել է հիմնավոր կասկածանք իր անաչառության վերաբերյալ, և ըստ էության, կանխակալ վերաբերմունք ունի պաշտպանական կողմի նկատմամբ:

Ցավալիորեն, պաշտպանական կողմի մոտ ձևավորվել է այն համոզմունքը, որ անկախ նրանից, թե այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմինն ինչ բովանդակությամբ ու հիմնավորմամբ միջնորդություն կներկայացնի, միևնույն է՝ դատարանն աներկբայորեն բավարարելու է այն:

Միայն այն հանգամանքը, որ այսպիսի տրամադրվածություն է ձևավորվել դատարանի նկատմամբ, խոսում է նրա մասին, որ առկա է խորը անվստահություն, ինչը պետք է դատարանին առնվազն մտորելու տեղիք տա…

Պաշտպանական կողմը գտնում է, որ Դուք չեք կարող այս քրեական գործով կայացնել օբյեկտիվ դատական ակտ, քանի որ նախորդ երկու դատական ակտերն իրենց բովանդակությումբ որևէ ձևով չեն տարբերվում միմյանցից, ավելին, մեկը մյուսից արտագրված են, և չկա որևէ երաշխիք, որ երրորդ որոշումը չի արտագրվելու նախորդներից, իսկ մենք այստեղ գործ ունենք մարդկային ճակատագրի հետ:

Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 և 90-րդ հոդվածներով՝ միջնորդում ենք սույն քրեական գործով հայտնել ինքնաբացարկ:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика