Հրապարակումներ

Իհարկե, Արցախի խնդիրը գտնվում է ռազմաքաղաքական կարգավորման տիրույթում, այդուհանդերձ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ԼՂՀ հռչակման ու կայացման գործընթացի ժամանակ հայկական կողմը, բոլոր դեպքերում, պահպանել է տվյալ ժամանակահատվածի օրենսդրության տառն ու ոգին՝ անգամ իրավական տեսանկյունից անխոցելի դարձնելով արցախահայության ինքնորոշման իրավունքի համար սկսված պայքարը:
Անհրաժեշտ է արձանագրել, որ հետխորհրդային տարածքում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բռնկված հակամարտությունը այլ հակամարտություններից տարբերվել է նրանով, որ ամբողջապես իրականացվել է արցախահայության ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այսպես.

1918-20թթ. Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության հետ հավասար իրավունքներով ունեցել է դե ֆակտո անկախ կարգավիճակ, սակայն 1921թ. հուլիսի 5-ին բռնի կերպով միացվել է Ադրբեջանական Սովետական Հանրապետությանը ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ, որը չի ունեցել քաղաքական և տարածքային հարցեր լուծելու իրավասություն: 
1923թ. հուլիսի 7-ին հռչակվել է ԼՂԻՄ-ը, որի պետական կարգավիճակը, միութենական պայմանագրի համաձայն, ամրագրվել է ԽՍՀՄ Սահմանադրությունում: 
ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հիմքում դրվել են հետևյալ առանցքային փաստարկները. 
1. ՛՛ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու խնդրի լուծման կարգի մասին՛՛ օրենքի 3-րդ հոդվածի (Ընդունվել է 1990թ. ապրիլ ամսին) միութենական հանրապետության ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները իրավունք ունեին առանձին հանրաքվեով ինքնուրույն որոշել իրենց հետագա կարգավիճակը:
2. 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակել է իր անկախությունը, նույն թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ը, Շահումյանի շրջանի հետ միասին, հռչակել է իրեն Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների վերահսկողության ներքո անցկացվել է անկախության հանրաքվե:
3. Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արտահայտել է իր ինքնորոշման իրավունքը այն տարածքների նկատմամբ, որոնք երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի իրավասության տակ, իսկ խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանը չուներ փաստացի վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 
4. Լեռնային Ղարաբաղը չի առանձնացել արդեն գոյություն ունեցող անկախ պետությունից և երբեք չի եղել հետխորհրդային Ադրբեջանի Հանրապետության մասը:
5. 1991թ. ԽՍՀՄ վերացման պահին նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային իրավունքի նորմերի համապատասխան, ստեղծվել են 2 անկախ եւ իրավահավասար պետություններ` ԼՂՀ-ն եւ Ադրբեջանական Հանրապետությունը: 
6. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, տարածքի եւ իշխանությունների ենթակայությունը Ադրբեջանին դադարել է օրինական ճանապարհով, որով, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաղթահարել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, կիրառելի էր բացառապես Ադրբեջանական ԽՍՀ նկատմամբ:

Իրագործելով վերը թվարկված գործողությունները՝ 1992թ. հունվարին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը կազմավորել է Կառավարություն եւ առաջարկով դիմել աշխարհի բոլոր երկրներին ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Վերը նշվածը հնարավորություն է տալիս հանգելու այն հետևությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, ինչպես նաեւ դրանից բխող բոլոր իրավական ակտերը հակասության մեջ չեն գտնվել Ադրբեջանի՝ որպես անկախ պետության հռչակման հետ, չեն սահմանափակել այդ երկրի անկախությունն ու ինքնուրույնությունը և չեն խախտել նրա տարածքային ամբողջականությունը:

Աղբյուրներ՝
1.https://hy.wikipedia.org/…/%D4%BD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D…
2.https://hy.wikipedia.org/…/%D4%BC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D…
3.https://hy.wikipedia.org/…/%D4%BC%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D…
4. http://www.gov.nkr.am/hy/movement-history/
5. http://www.president.nkr.am/am/nkr/nkr1
6. http://www.president.nkr.am/am/nkr/
7. http://www.nankr.am/hy/32

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика