Հրապարակումներ

ՀՀ կառավարության 2007թ մարտի 7-ի թիվ 384-Ն որոման 8-րդ կետի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և ՀՀ պաշտպանության նախարարի հաստատած ցանկում ընդգրկված բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել բնակավայրից (հաշվառման վայրից) 30 կիլոմետր և ավելի հեռավորությամբ ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող զինծառայողներին` անկախ բնակարանային հաշվառման մեջ գտնվելու հանգամանքից: Համապատասխան բնակելի տարածությունների բացակայության դեպքում` նման զինծառայողների կողմից ծառայության վայրում վարձակալված բնակարանի դիմաց տրամադրվում է դրամական փոխհատուցում` ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ սահմանված կարգով:

 

Նշված որոշման 6-րդ կետի համաձայն՝ Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում նշված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան`

1) Երևան քաղաքում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 45000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 67500 դրամ.

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 24000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 36000 դրամ.

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 15000 դրամ, 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 22500 դրամ:

      ՀՀ կառավարության 2007թ․ մարտի 7-ի թիվ 384-Ն որոման 8-րդ կետի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և ՀՀ պաշտպանության նախարարի հաստատած ցանկում չընդգրկված բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին` հաշվի առնելով բնակարանային հաշվառման մեջ գտնվելու ամսաթիվը` առաջնահերթությունը տալով`

1) ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմին (մինչև առանձին գումարտակի հրամանատարը, շտաբի պետը և հրամանատարի տեղակալը ներառյալ),

2) 10 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող զինծառայողներին,

3) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից զինծառայողներին,

4) Ազգային հերոսներին և «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանակիր զինծառայողներին,

5) 5 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող և պաշտոնի առաջխաղացման հեռանկար ունեցող զինծառայողներին,

6) բազմանդամ ընտանիք կամ հաշմանդամ` ընտանիքի անդամ ունեցող զինծառողներին,

7) երկվորյակ, եռյակ և ավելի երեխաներ ունեցող զինծառայողներին:

Նույն որոշման 10-րդ կետի համաձայն՝ սենյակների թիվը որոշվում է` ելնելով նրանց ընտանիքի անդամների թվից`

1) 1-սենյականոց` միևնույն սեռի կամ տարբեր սեռի 2 անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև` ամուսիններին,

2) 2-սենյականոց` ինը տարեկանից մեծ` տարբեր սեռերի 2 անձից (բացի ամուսիններից) և 3 անձից բաղկացած ընտանիքին,

3) 3-սենյականոց` 4-5 անձից բաղկացած ընտանիքին,

4) 4-սենյականոց` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:

Բնակելի տարածության չափը որոշելիս` հաշվի է առնվում նաև ընտանիքի անդամ համարվող կնոջ 20 շաբաթական հղիությունը:

ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման 8-րդ կետի համաձայն՝ Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով շահառուն իր ծառայության վայրի զորամասի հրամանատարի (կադրերի տրամադրության տակ գտնվելու կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու դեպքում` կադրային մարմնի ղեկավարի) միջնորդագրով կենտրոնական բնակարանային հանձնաժողով է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում.

2) տվյալ զորամասում ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու) հրամանի պատճենը և ծառայության մեջ գտնվելու մասին տեղեկանք՝ զորամասից (կադրային մարմնից).

3) տեղեկանք՝ զորամասից (կադրային մարմնից) շահառուի ընտանիքի կազմի մասին` նշելով վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող անձանց անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան թիվը, ազգակցական կապը, ուսման վայրը։ Եթե զինծառայողն ամուսնացած չէ, ապա տեղեկանքով հաստատվում է միայն վարձակալությամբ բնակվելու հանգամանքը` նշելով վարձակալված բնակելի տարածության հասցեն.

4) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց ուսման վայրից տեղեկանք.

5) վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ բնակվող անձանց հաշմանդամությունը կամ անգործունակությունը (եթե այդպիսիք առկա են) հաստատող փաստաթղթի պատճենը.

6) շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները` հաստատված զորամասի հրամանատարի (կադրային մարմնի ղեկավարի) կողմից.

7) տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակից` ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում շահառուի և նրա հետ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.

8) տեղեկանք ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանումից` շահառուի կողմից բնակելի տարածության վարձակալության և վարձավճարի չափի մասին:

Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2007թ․ մարտի 7-ի թիվ 384-Ն որոշման 11-րդ կետի համաձայն՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակարանները, առանց այլ բնակելի տարածք տրամադրելու, ազատում են`

1) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողները և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամները.

2) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողները և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամները, եթե զինծառայողը չունի 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ կամ ունի առնվազն 12 տարի 6 ամիս ժամկետով զինվորական ծառայության ստաժ, սակայն չունի սույն կարգով նախատեսված բնակարանային պայմանների բարելավման կարիք.

3) առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու պատճառով զորացրված զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները, եթե ՀՀ տարածքում ապահովված են այլ բնակելի տարածությամբ:

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика