Հրապարակումներ

ԶԼՄ-ներով լայնորեն քննարկվում է Ազգային Ժողովի ընտրությունների օրվա հետ կապված հարցը, ավելին, Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ և քաղաքական գործիչներ արձանագրում են, որ նախագահի հրամանագրով խախտվել է ՀՀ սահմանադրության պահանջները։
ՀՀ նախագահի 29.12.2016թ. թիվ 1260-Ն հրամանագրի համաձայն, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը, որոշում է ընդունվել ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին:
Նույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 50 օր առաջ:

ՀՀ սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ:
ՀՀ սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ ամսի համաձայն՝ ՀՀ սահմանադրության 91-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու այն հետևությանը, որ Ազգային Ժողովի ընտրությունների օրը պետք է նշանակվեր՝ հիմք ընդունելով 2005թ ընդունված սահմանադրության իրավակարգավորումները։
2005թ. ընդունված Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ 
ՀՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նստաշրջանը գումարվել է 2012թ․ մայիսի 31-ին, և նրա լիազորությունները 2005թ. ընդունված Սահմանդրության 63-րդ հոդվածի համաձայն, պետք է դադարեն մայիսի 31-ին։
Սա նշանակում է, որ ԱԺ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին մայիսի 31-ից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, այսինքն՝ ապրիլի 21-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ։
Նկատի ունենալով վերը նշվածը՝ անհրաժեշտ է արձանագրել, որ ՀՀ նախագահի 29․12․2016թ․ թիվ 1260-Ն հրամանագիրը՝ ս․թ․ ապրիլի 2-ին Ազգային Ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին, հակասում է ՀՀ սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին և 209-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին։
՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ Նախագահի հրամանագրերը չպետք է հակասեն ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ օրենքներին, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի որոշումներին, ՀՀ Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:
Նույն օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ իրավական այլ ակտերում փոփոխությունները կամ լրացումները կատարում են միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը: 
Սա նշանակում է, որ ՀՀ նախագահը կարող է վերը նշված իրավանորմի, ինչպես նաև ՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով փոփոխություն կատարել իր իսկ կողմից ընդունված հրամանագրում՝՝ այն համապատասխանեցնելով ՀՀ սահմանադրությանը։
Այդպիսի փոփոխություն չկատարելու դեպքում, 2005թ. ընդունված ՀՀ սահմանադրության 101-րդ հոդվածով, ինչպես նաև ՛՛Սահմանադրական դատարանի մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ նախագահը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների առնվազն 1/5-րդը, ՀՀ կառավարությունը կամ Մարդու իրավունքների պաշտպանը կարող են դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ վերը նշված հրամանագրի դրույթները ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը պարզելու նպատակով։

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика