Հրապարակումներ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Դիլիջանի ՛՛ԹՈՒՄՈ՛՛ Կենտրոնում հայտարարել է, որ պետք է իրականացվեն այնպիսի ծրագրեր, որ ժամկետային զինծառայողները կարողանան տիրապետել համակարգչային գիտելիքների, որի համար զորամասերում պետք է ստեղծվեն պայմաններ։
Ես միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ զինված ուժերի ապագան ինտելեկտուալ, գիտելիքի հիման վրա կառուցված բանակի կայացումն է:

Ղեռևս 5 տարի առաջ մամուլով հրապարակվեց իմ ՛՛Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված մի քանի առաջարկներ՛՛՛ վերնագիրը կրող առաջարկությունների փաթեթը, որով առաջարկում էի Զինված ուժերում Ռազմական կրթության համակարգի հետագա կատարելագործման նպատակով իրականացնել հետևյալ ծրագրերը․․․

-Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում ստեղծել ռազմական մանկավարժության ֆակուլտետ, որի շրջանավարտներն ավագ դպրոցներում կդասավանդեն“Ռազմագիտություն” և “Զինվորական իրավունք” առարկաները:

-ԶՈՒ բոլոր զորամասերում 2013թ-ից սկսած 5 տարվա ընթացքում ձևավորել համակարգչային լսարաններ` նվազագույնը 20 համակարգչով: Հնարավորություն ստեղծել, որպեսզի բոլոր սպաները և ժամկետային զինծառայողները տիրապետեն համակարգչին ևուսումնական պրոցեսը աստիճանաբար կազմակերպել համակարգիչների միջոցով:

-Մեկ տարվա ընթացքում մշակել “Սպայի և զինվորի պատիվ” վարքագծի կանոնագիրք: Չգրված օրենքների համախմբումը և դրանց պաշտոնականացումը նոր, ավելի դրական մթնոլորտ կստեղծի զորքերում: Յուրաքանչյուր զինծառայողի համար իր պատվից ցածր կլինի խախտել իր իսկ կողմից ընդունված “խաղի կանոնները”:

-Խրախուսել և աստիճանաբար ռազմաուսումնական հատատությունների ընդունելությունը կազմակերպել բացառապես այն քաղաքացիներից, ովքեր անցել են պարտադիր ժամկետային զինծառայություն: Դա հնարավորություն կտա սպային սեփական անձի մեջ տեսնել զինվորին, ապրել նրա կենցաղով, ծանոթ լինել նրա հոգեբանությանը:

-Զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներառել “Մարդու իրավունքներ”,“Էթիկայի հիմունքներ” առարկաները:

-ԶՈՒ բոլոր զորամասերում պատշաճ կերպով կազմավորել գրադարաններ,թարմացնել գոյություն ունեցող գրադարանային ֆոնդը դասական, ժամանակակից գրականությամբ:

Շաբաթական երկու անգամ հետճաշյա ժամերին նախատեսել ընթերցանության պարտադիր ժամ:

-Սպաների համար կազմակերպել մշտական սեմինարներ` տարբեր խորագրերով: Որպես բանախոսներ հրավիրել գիտության տարբեր բնագավառների լավագույն ներկայացուցիչներին:

-Ազատականացնել Վ. Սարգսյանի անվան ՌԻ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի համալրման գործընթացը: Դասախոսներին պետք է տրվի ստեղծագործական ինքնուրույնություն: Նրանք պետք է ազատվեն զինվորական ծառայության յուրահատկություն պահանջող պարտավորությունների կատարումից:

-Խրախուսել ստեղծագործական ներուժ ունեցող զինծառայողներին (նկարիչներ,քանդակագործներ, երաժիշտներ, մարզիկներ և այլն): Անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության համար:

Լավ է, որ բանակում կարևորվում է կրթության և գիտելիքի անհրաժեշտությունը։ Մնում է խոսքից գործի անցնել։

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика