Հրապարակումներ

Երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում` համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվում է փորձաքննություն։ 

Փորձաքննություն իրականացնող մարմինների կողմից տրված եզրակացությունները դասվում են ապացույցների շարքին, և ըստ էության, դրանք էական նշանակություն ունեն դատական ակտերի վերջնական ելքի վրա։ 
Ցավոք սրտի, փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի տեմպերը առաջացնում է լուրջ դժգոհություններ դատավարության մասնակիցների մոտ, ստեղծում կասկածանքի ու անվստահության մթնոլորտ, ինչը, վերջին հաշվով, ազդում է նաև քննության ընդհանուր որակի վրա։
Եղել են փորձաքննություններ, որոնք տևել են ընդհուպ մինչև մեկ տարի։
Կոնկրետ իմ մասնակցությամբ այս պահին քննվող երկու քրեական գործերով /ընդորում՝ երկու գործերում էլ առկա է մահվան ելք/ նշանակված փորձաքննություններից մեկը տևել է 7 ամիս, մյուսը՝ յոթ ամսից ավելի է, ինչ նշանակվել է, սակայն եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Հատկանշական է, որ անգամ էական էլ չէ, թե կոնկրետ ինչ փորձաքննության մասին է խոսքը։
Փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների իրավասու անձինք նշված խնդիրը պատճառաբանում են գերծանրաբեռնվածությամբ։
․․․Պետք է հնարավորինս արագ լուծել հարցը՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, երբ մի դեպքում փորձաքննությունները կտրվեն հնարավորինս շուտ, մյուս դեպքում՝ կթեթևացվի փորձաքննական մարմինների աշխատանքի ծանրաբեռնվածությունը՝ վերջ տալով հիատակված դժգոհություններին։

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика