Հրապարակումներ

Դատական համակարգում գործերի քննության ողջամիտ ժամկետների հարցը մնում է օրակարգային, եթե չասենք, որ այն որոշ դեպքերում իսկական ճգնաժամ է ստեղծում ամբոողջ համակարգի համար՝ խաթարելով արդարադատության իրականացման գրեթե ողջ պրոցեսը:
Ս.թ. մարտի 3-ին մեր գրասենյակը ստացել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 20.02.2017թ. ընդունված որոշումը՝ ՛՛Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին՛՛, համաձայն որի՝ գործը քննությունը նշանակվել է 2017թ. հոկտեմբերի 11-ին, այսինքն՝ 8 ամիս հետո:
Որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, նշեմ, որ նշված գործով մեր կողմից դեռևս մեկ տարի առաջ՝ 2016թ. հունվարի 20-ին, հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության:

Վարչական դատարանի կողմից նշված գործով վճիռը հրապարակվել է 2016թ. դեկտեմբերի 21-ին՝ հօգուտ իմ վստահորդի:
ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանված ժամկետում ներկայացրել է վերաքննիչ բողոք, իսկ բողոքի քննությունն էլ, ինչպես արդեն նշեցինք, նշանակվել է 8 ամիս անց:
Ասվածի համակողմանի վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ անգամ ամենալավատեսական կանխատեսումներով, եթե ս.թ. հոկտեմբերի 11-ին դատարանն ավարտի գործի քննությունը և գնա խորհրդակացական սենյակ դատական ակտ կայացնելու, ենթադրվում է, որ ս.թ. հոկտեմբերի վերջին սույն գործով կունենանք հրապարակված դատական ակտ, որը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է բողոքարկման ՀՀ վճռաբեկ դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանը ՛՛Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին՛՛ որոշում կարող է ընդունել 3 ամսվա ընթացքում, իսկ վարույթ ընդունելուց հետո պարտավոր է որոշում կայացնել ողջամիտ ժամկետում:
Այս գործի օրինակով կարելի է պատկերացում կազմել, որ քաղաքացու դատական պաշտպանության իրավունքը ՀՀ-ում կարող է տևել ընդհուպ 2-ից 2.5 տարի, եթե ոչ ավելի:
Վստահեցնում եմ Ձեզ, որ այս ժամանակաշրջանում շատ ու շատ քաղաքացիներ ոչ միայն ձանձրանում են, այլև իսկական հիասթափություն ապրում դատական համակարգից, ինչպես այս դեպքում...
Այսպես արդարադատություն չեն իրականացնում, այսպես ապականում են արդարադատության գաղափարն ու էությանը:
Վիճակն իսկապես օրակարգային է, և իրավասու մարմինները պարտավոր են օրենսդրական կարգավորման, դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափման միջոցներով լուծում տալ այս խնդրին...

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика