Հրապարակումներ

Կամ ինչո՞ւ են զորակոչային մարմինն ու դատարանը կամայականորեն ընկալում ու կիրառում իրավական ակտը…

Գուցե համարձակ միտք է, այդուհանդերձ, իմ խորին համոզմամբ, մեր զինված ուժերի ՛՛Աքիլլեսյան գարշապարը՛՛ շարունակում է մնալ զորակոչային գործընթացը:

Թեև այն բանին, որ այն մշտապես եղել է հասարակության ուշադրության կենտրոնում, այդուհանդերձ, դժգոհությունները, որ առկա են զորակոչի գործընթացից, ոչ միայն չի նվազում, այլև շարունակում է պահպանվել:

 Այս ոլորտում լրջագույն հարց է առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկների զորակոչման հանգամանքը:

Տարբեր հիվանդություններ ունեցող զորակոչիկներ, թեև Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար՝ զորակոչվելուց հետո ամիսներ շարունակ ստացիոնար բուժում են ստանում զինված ուժերի տարբեր հոսպիտալներում:

Թեև պետք է խոստովանել, որ շատ դեպքերում կենտրոնական բժշկական հանձնաժողովն այլ որոշում չի էլ կարող ընդունել, քանի որ հաստատված չափորոշիչները դա են թելադրում:

Սովորաբար կենտրոնական բժշկական հանձնաժողովի ընդունած որոշումները դատական կարգով չեն բողոքարկվում կամ եթե բողոքարկվում են, ապա՝ հազվադեպ:

Ընդհանրապես այն համոզմունքն ունեմ, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովը չի կարող ղեկավարել ՀՀ զինվորական կոմիսարը, քանի որ այն շահագրգիռ անձ է զինված ուժերի համալրումն ամեն գնով ապահովելու տեսանկյունից, ինչը երբեմն ուղղակիորեն ազդում է զորակոչի որակի վրա: 
Զորակոչի համալրման թիվն ապահովելու համար զինվորական կոմիսարիատի կողմից, ըստ էության, արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովվի զորակոչվող զինծառայողների թիվը՝ շատ հաճախ նաև առողջական խնդիրներ ուենցող զորակոչիկների հաշվին:

Այսպիսի պայմաններում մեր գրասենյակը համարձակություն ունեցավ բողոքարկելու կենտրոնական բժշկակական հանձնաժողովի մի որոշում, բայց այն, ինչին հանդիպեցինք, վեր էր մեր բոլոր պատկերացումներից: 
Սա այն դեպքն է, երբ քեզ պարտադրում են ապացուցել, որ դու ուղտ չես, կամ քեզ ՛՛մեղադրում՛՛ են այն բանի համար, որ ծնվել ես չորեքշաբթի օրը:

Պարզապես ափսոսում եմ, որ ցավալիորեն հիասթափվեցի վարչական դատարանի, պայմանականորեն ասենք, նոր սերնդի դատավորից, ով սկզբից թվում էր, թե իրականացնում է իսկապես օբյեկտիվ դատաքննություն, ավելին, անգամ գործով ավարտվեց դատաքննությունը, ևդատարանըհեռացավխորհրդակցականսենյակ՝վճիռհրապարակելու, և՞…

Եվ վճռի հրապարակման փոխարեն դատարանը հանկարծակի և անսպասելի վերսկսեց դատաքննությունը, մասնագետ հրավիրեց և հարցաքննեց, ավարտեց դատաքննությունը և վերջ՝ մերժեց մեր կողմից ներկայացված հայցապահանջը:
Երիցս համոզվեցի, որ ՛՛նոր սերունդ՛՛ ասվածը որևէ կապ չունի տարիքի հետ, այն, ըստ էության, մտածողության, արժեքային համակարգի հետ աղերսվող հանգամանք է:

Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, անհրաժեշտ ենք համարում շատ հակիրճ անդրադառնալ հարցի էությանը:

Իմ վստահորդի վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից տրվել է եզրակացություն, համաձայն որի՝ նա ''Փայծաղի հեմանգիոմա 2.4×2.5սմ'' ախտորոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 410-13 հրամանի 47 հոդվածի Գ կետի առաջին սյունակի պահանջի համաձայն` ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը` սահմանափակումով:

Սակայն այդպիսի եզրակացություն տալու համար Կենտրոնական բժշկական հանձնաժողովը պարտավոր էր ՀՀ պաշպանության նախարարի վերը նշված հրամանի համաձայն՝ իմ վստահորդին առաջարկել վիրահատություն, և վերջինիս կողմից հրաժարվելու դեպքում նոր միայն այդպիսի եզրակացություն տար:

Իմ վստահորդին վիրահատության առաջարկություն չի արվել, հետևաբար՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ տրվել է հակաօրինական և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանին հակասող եզրակացություն:

Եվ ահա, վերը նշված որոշումն ու եզրակացությունը վերացնելու պահանջով հայցադիմում ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան…

Պարզվում է, որ զորակոչային մարմինները իմ վստահորդին չեն առաջարկել վիրահատություն, քանի որ նրա մոտ առկա հիվանդությունը ենթակա չէ վիրահատության…

…Այդպես էլ հնարավոր չեղավ ընկալելի դարձնել, թե այդ դեպքում ինչո՞ւ է կիրառվել նշված հոդվածը, երբ սևով սպիտակի վրա գրված է, որ այն կարող է կիրառվել, երբ զորակոչիկին առաջարկվում է վիրահատություն, իսկ վերջինս հրաժարվում է:
…Այդպես էլ հնարավոր չեղավ ընկալելի դարձնել, որ դատարանից ոչ թե ակնկալում էինք քննության առնել այն հարցը, թե իմ վստահորդը հիվա՞նդ է, թե՞ առողջ, ենթակա՞ է, վիրահատման, թե՞ ոչ…

Քանի որ հայցապահանջով առավել քան պարզ շարադրել էինք. Զորակոչիկին չիառաջարկվել վիրահատություն, հետևաբար՝ նրա նկատմամբ զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ չէր կարող ընդունվել այդպիսի որոշում և վերջ:

Բայց, ինչպես շատ դեպքերում, այս դեպքում նույնպես, աշխարհի ամենաարդարադատ դատարանը գտավ, որ պետական մարմինը ճիշտ է, իսկ մածունը՝ սև…

Դատական ակտի այսպիսի ելքի պատճառն առավել քան պարզ է՝ չստեղծել կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումների անվավեր ճանաչման նախադեպ, որպեսզի այդ մարմինը շարունակի մնալ ՛՛անձեռնմխելի՛՛, իսկ նրա որոշումները՝ անբեկանելի…

Հ.գ. Մեկ այլ առիթով առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք կենտրոնական բժշկական հանձնաժողովի իրավասություններին և կներկայացնենք անհրաժեշտ առաջարկություններ այս ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու համար:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика