Հրապարակումներ

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացված «ԵՍ ԵՄ» ծրագիրը բավականին ուշագրավ է և իսկապես կարող է բեկումնային փոփոխությունների հիմք դառնալ Զինված ուժերի հետագա զարգացման համար:
Աշխատանքի բերումով քիչ թե շատ ծանոթ լինելով Զինված ուժերի խնդիրներին, դրանց լուծման նպատակով մեր գրասենյակի կողմից առաջիկայում մի շարք առաջարկություններ են ներկայացվելու պաշտպանության նախարարին, որոնք առնչվելու են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:

Գնահատելով հանդերձ ներկայացված ծրագրի էությունն ու բովանդակությունը, այդուհանդերձ, գտնում ենք, որ ներկայացված ծրագիրը կարող է էլ ավելի գայթակղիչ դառնալ զորակոչիկների համար, եթե ժամկետային պայմանագրային զինվորական ծառայության տևողությունը 3 տարվա փոխարեն լինի 2 տարի՝ պահպանելով առաջարկված արտոնություններբ՝ տարեկան մեկ ամիս տևողությամբ արձակուրդով, իսկ այն զորակոչիկները, ովքեր չեն ցանկանա ծառայել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, նրանց ծառայության ժամկետը սահմանվի երեք տարի:
Այլ կերպ ասած, այն զորակոչիկները ովքեր կցանկանան ծառայել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, կծառայեն 2 տարի և կօգտվեն առաջարկված արտոնություններից, իսկ այն զորակոչիկները, ովքեր չեն ցանկանա ծառայել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, նրանց ծառայության տևողությունը կկազմի 3 տարի:
Իսկ ավելի պարզ՝ երկրի սահմանները պահող տղերքը կծառայեն երկու տարի՝ օգտվելով առաջարկվող արտոնություններից, իսկ Երևանում կամ այլ քաղաքներում ծառայություն իրականացնող տղերքը՝ 3 տարի՝ չօգտվելով այդ արտոնություններից:
Չենք կարծում, որ մեր կողմից արված առաջարկությունը բացարձակ անքննարկելի է և իր մեջ չի պարունակում ռսիկային տարրեր, այդուհանդերձ, գտնում ենք, որ այն նույնպես կարող է դառնալ քննարկման առարկա:
Իմ կարծիքով, վերը նշված առաջարկությունն էլ ավելի կարող է նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև շահագրգռել զորակոչիկներին և նրանց ծնողներին, ինչից, մեծ հաշվով, շահելու է թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը…

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика