Հրապարակումներ

Հարգելի բարեկամներ
Այսօր ՛՛Նորիկյան և գործընկերներ՛՛ փաստաբանական գրասենյակի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ սահմանադրության 101-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կամ ենթաօրենսդրական ակտերի իրավաչափությունը վիճարկելու համար ՀՀ վարչական դատարան դիմելու հնարավորության հարցը քննության առնելու մասին։

Խնդիրը վերաբերում է ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության մեջ գտնվող հազարավոր սպաների իրավունքներին։
Մինչև 2017թ. հունվարի 1-ը ընտանեկան պայմաններից ելնելով ՀՀ զինված ուժերից արձակման և պահեստազորում հաշվառման նպատակով զեկուցագիր ներկայացրած սպաները փոխհատուցում էին ուսման համար կատարված փաստացի ծախսերը:
՛՛Զինվորական ծառայություն անցնելու մասին՛՛ ՀՀ օրենքում 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-222-Ն օրենքով կատարված փոփոխություններով նշված օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող պայմանագրային զինծառայողների համար` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերում սահմանված հիմքերով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս, ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետեւանք՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց՝ 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով տուժանքի ձեւով: Սույն մասով սահմանված պայմանները ներառվում են նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրում:»:
ՀՀ կառավարության կողմից ս.թ. ապրիլի 6-ին ընդունվել է թիվ 347-Ն որոշումը՝ ՛՛Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավ որությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. ապրիլի 8-ի թիվ 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
Այլ կերպ ասած, վերը նշված իրավական ակտերի համաձայն՝ ՀՀ զինված ուժերից արձակման և պահեստազորում հաշվառման ցանկություն հայտնած ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայության մեջ գտնվող գործող սպաները պարտավոր են լինելու վճարել յուրաքանչյուր չծառայած տարվա համար 1 միլիոն ՀՀ դրամ:
Միջնորդությամբ արձանագրվել է, որ նշված իրավանորմերը կոպտորեն հակասում են ՀՀ սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի պահանջներին։
Միաժամանակ արձանագրվել է նաև, որ կատարված փոփոխություններով վատթարանում է ՀՀ զինված ուժերի սպաների իրավական վիճակը, ինչպես նաև սահմանափակվում նրանց իրավունքներն ու ազատությունները, նոր պատասխանատվություն է սահմանվում ու խստացվում, հետևաբար՝ ՀՀ զինված ուժերի գործող որևէ սպայի, ով ցանկություն է հայտնել զորացրվել և հաշվառվել պահեստազորում, չի կարող ներկայացվել հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց՝ 1 միլիոն ՀՀ դրամի չափով տուժանքի վճարման պահանջ:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ միջնորդությամբ խնդրել ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ օգտագործել ՊԱՇՏՊԱՆԻ բարձր հեղինակությունը և իր իրավասությունների շրջանակում ձեռնարկել գործուն միջոցներ՝ 
1․ Քննության առնելու ՛՛Զինվորական ծառայություն անցնելու մասին՛՛ ՀՀ օրենքում 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-222-Ն օրենքով նույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասում խմբագրված …՛՛Սույն մասով սահմանված պայմանները ներառվում են նաեւ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրում՛՛ դրույթը մինչև նշված փոփոխությունը կնքված պայմանագրերում ներառելուն ուղղված գործողությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հնարավորության հարցը,
2․ Կամ ՀՀ Կառավարության 2017թ. ապրիլի 6-ի թիվ 347-Ն որոշման, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2017թ. հունիսի 20-ի թիվ 609 հրամանի իրավաչափությունը վիճարկելու համար ՀՀ վարչական դատարան դիմելու հնարավորության հարցը:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика