Լուրեր

Ս.թ. մարտի 17-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր` Ռ. Պապոյան/ թիվ ԵՄԴ/0087/01/14 քրեական գործով հրապարակել էր ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ, որով ճանաչել և հռչակել էր հանցանքների կատարման մեջ իմ պաշտպանյալ Թ. Գրիգորյանի անմեղությունը` ազատելով նրան դատարանի դահլիճից:
Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով, և նա 2014թ. հունվարի 20-ից եղել է կալանավորված:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը` ուժի մեջ թողնելով արդարացման դատական ակտը:
Որպես փաստաբան, կարծում եմ, որ յուրաքանչյուր արդարացման դատավճիռ յուրովի կերպով նպաստում է մեր երկրում արդարադատության իրականացման, իրավական պետության, իրավունքի գերակայության անշրջելի հաստատման բարդ ու դժվարին ճանապարհի կառուցմանը…
Ինձ համար ցավալին միայն այն է, որ այսպիսի դեպքերում մեղադրանքի կողմը արդարացման դատական ակտը դիտարկում է բացառապես որպես անձնական դաշտում կրած պարտություն, այն դեպքում, երբ իմ կարծիքով, պետք է լինի ճիշտ հակառակը. ցանկացած արդարացում նախևառաջ պետք է ուսանելի և լրջագույն մտորումների տեղիք տա դատաիրավական համակարգի բոլոր ներկայացուցիչներին, արդարադատության իրականացմանը նպաստող բոլոր անձանց, և վերջապես` ողջ հասարակությանն ու պետությանը` ապագայում վրիպումներից և բացթողումներից խուսափելու համար..
Ես վստահ եմ, որ իրավական պետությանն ու իրավունքի գերակայությանն այլընտրանք չկա…

 

Հարգելի՛ բարեկամներ

Սույն թվականի մայիս-հուլիս ամիսներին կիրականացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Վերը նշվածի հետ զուգահեռ, 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

''ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ'' փաստաբանական գրասենյակը նշված ժամանակահատվածում պատրաստ է իրավաբանական խորհրդատվություն տրամադրել բոլոր զորակոչիկներին` զորակոչի ընթացքում ծագած խնդիրների, ինչպես նաև զորակոչիկների իրավունքների վերաբերյալ:

Գրասենյակը պատրաստակամ է ձեռնարկել օրենքով չարգելված բոլոր միջոցները` զոչակոչիկների խախտված իրավունքները վերականգնելու հարցում:

Անհրաժեշտության դեպքում գրեք մեզ էլեկտրոնային հասցեով, այցելեք գրասենյակ կամ զանգահարեք…

Շնորհակալությու՛ն համագործակցության համար և բարի՛ ծառայություն հայոց բանակի զինվորներին…

 

Հարգելի բարեկամներ
Փոխշահավետ համագործակցության ակնկալիքով փաստաբանական գրասենյակը հրավիրում է աշխատանքի` թվով երկու փաստաբանի օգնականի` քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ փաստաբանի օգնական լինելու համար անհրաժեշտ է ունենալ բարձրագույն իրավաբանական կրթություն (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, կամ մագիստրոսի աստիճան): 
Առաջնայնությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր կտիրապետեն անգլերեն կամ ռուսերեն լեզուներին, ինչպես նաև համակարգչային հմտություններին:

 Երբեմն մտածում եմ, որ ողջամտությունը կորցրած անձի, ավելի ճիշտ` պետական պաշտոնայի գործողություններին գնահատական տալը դուրս է ոչ միայն տրամաբանության,

Կարդալ ավելին...

Այսօր ռուսական մի շարք լրատվամիջոցներ սեփական պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն էին տարածում, որ ՌԴ քննիչները քրեական գործ են հարուցել

Կարդալ ավելին...

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика