Լուրեր
Հարգելի բարեկամներ
Փոխշահավետ համագործակցության ակնկալիքով փաստաբանական գրասենյակը հրավիրում է աշխատանքի` թվով երկու փաստաբանի օգնականի` քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ փաստաբանի օգնական լինելու համար անհրաժեշտ է ունենալ բարձրագույն իրավաբանական կրթություն (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, կամ մագիստրոսի աստիճան): 
Առաջնայնությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր կտիրապետեն անգլերեն կամ ռուսերեն լեզուներին, ինչպես նաև համակարգչային հմտություններին:
Փաստաբանի օգնականը պետք է օժտված լինի բարոյական ու մարդկային բարձր հատկանիշներով, ունենա պատասխանատվության զգացում, շփման կուլտուրա, աշխատանքի նկատմամբ նվիրվածություն և համառություն` արդյունքի հասնելու համար:
Աշխատանքային ժամերը կլինեն համաձայնությամբ` կապված աշխատանքային ծանրաբեռնվածության հետ:
Փաստաբանի օգնականի վարձատրությունը կլինի պայմանագրային:
Ցանկացողներին խնդրում ենք Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային հասցեով ուղարկել մեկ լուսանկար և CV:
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ հունիսի 5-ը:
Փաստաբանական գրասենյակը հետադարձ նամակով կհրավիրի թեկնածուներին հարցազրույցի, որից հետո ընդունված որոշման մասին թեկնածուները կիրազեկվեն պատշաճ կերպով:
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика