Լուրեր

Փաստաբան Ն. Նորիկյանի կողմից 2014թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչություն ներկայացված հաղորդման հիման վրա 2014թ.. դեկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի կողմից ‘’Անհայտ անձի կողմից համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել էր քրեական գործ: 

 

Վերը նշված քրեական գործով փաստաբան Ն. Նորիկյանը 2014թ.դեկտեմբերի16-ին ճանաչվել է տուժող: 

Ս.թ. սեպտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է ընդունվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին` մինչև որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի պարզվելը:

Հիշեցնենք, որ Ն. Նորիկյանը 2014թ.նոյեմբեր ամսին հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին` հայտնելով, որ 2014.թ. նոյեմբերի 9-ին անհայտ անձի /անձանց/ կողմից ջարդվել է ֆեյսբուքյան իր էջը և իր անունից բավականին գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել իրեն հարազատ մարդկանց:

Ն. Նորիկյանը ներողություն էր խնդրել իր բոլոր ընկերներից, որոնց իր անունից նման նամակներ էին ուղարկվել:

Փաստաբանը համոզմունք էր հայտնել, որ նշված արարքը լրջագույն սպառնալիք է յուրաքանչյուրի համար, որը կարող է ունենալ ծանր հետևանքներ…

Քննիչի որոշումից պարզվում է, որ տեխնիկապես հնարավոր չէ բացահայտել, թե որ պահին որ բաժանորդն է ինտերնետ համացանցում երևացել պահանջված IP հասցեներով, ինչն արդեն բոլորովին այլ քննարկման նյութ է…

Կից ներկայացվում է քննիչի որոշման պատճեն:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика