Լուրեր

Սիրելի՛ զորակոչիկներ

“Զինապարտության մասին’’ ՀՀ օրենքի  7-րդ հոդվածի համաձայն` Բժշկական քննությունը պարտադիր անցկացնում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները` զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ:

Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու` զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկական եզրակացություն, ապա տեղական զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկ` բուժհետազոտում անցկացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում իրականացնելու համար: Այդ բժշկական հիմնարկների ցանկը հաստատում է կառավարությունը:

ՀՀ կառավարության 13.06.2002թ. թիվ 846-Ն որոշմամբ հաստավել է զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող կազմակերպությունների ցանկը` համաձայն հավելվածի:

Ըստ հավելվածի` նշված բուժհետազոտում անցկացնող կազմակերպություններն են`

1. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ,

2. «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ,

3. «Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ,

4. «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ,

5. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ,

6. «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոն» ՓԲԸ,

7. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» ՓԲԸ,

8. «Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն» ՓԲԸ,

9. «Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ,

10. «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» ՓԲԸ,

11. «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ,

12. «N 2 բուժմիավորում» ՓԲԸ,

13. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ,

14. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ,

15. «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ,

16. «Դիագնոստիկա» բժշկական միավորում» ԲԲԸ,

17. «Բժշկական գենետիկայի կենտրոն» ՊՈԱԿ

18. ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (N 14203 զորամաս)

19. ՀՀ ՊՆ Երևանի կայազորայի նհոսպիտալ (N 88865 զորամաս)

20. «Կապանի հիվանդանոց» ՓԲԸ,

21. «Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոց» ՓԲԸ,

22. «Սամարիթեր հիվանդանոց» ՓԲԸ,

23. «Գ. Գյուլբենկյանի անվան հիվանդանոց» ՓԲԸ,

24. «Վանաձորի N 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ,

25. «Վանաձորի N 2 հիվանդանոց» ՓԲԸ,

26. «Իջևանի հիվանդանոց» ՓԲԸ,

27. ՀՀ ՊՆ Վանաձորի կայազորային հոսպիտալ

28. ՀՀ ՊՆ Սիսիանի կայազորային հոսպիտալ

29. ՀՀ ՊՆ Տավուշի առանձին բժշկական ջոկատ

 

ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոցձորի, Գեղարքունիքի մարզերի զինապարտների բժշկական հետազոտություններն անցկացվում են Երևանի համապատասխան բժշկական հաստատություններում:

 

Հիշե՛ք, որպես զորակոչիկ կցագրման և զորակոչվելու նպատակով, ինչպես նաև զինվորական ծառայության անցնելուևվարժական հավաքի կանչելուժամանակ նշված բուժհաստատություններում Ձեր բժշկական քննությունը ևհետազոտումը պարտադիր կերպով պետք է կատարվի առաջնահերթ և անվճար:

Այս ծառայությունների համար Ձեզանից գանձվող որևէ վճար հակաօրինական է:

 

‘’ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ’’

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика