Լուրեր

Սիրելի՛ բարեկամներ,

Ս.թ. հուլիսի 3-ին, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ N զորամասի պաշտպանական շրջանում գտնվող թիվ N մարտական հենակետում հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ներկայումս ընթանում է նախաքննություն:

«Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը ստանձնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի օրինական իրավունքներն ու շահերը ներկայացնելու լիազորությունը: Տեղեկացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքները և մահվան պատճառները պարզելու նպատակով:

Հաշվի առնելով գործի առանձնահատկությունն ու զինծառայողի ողբերգական մահվան հանգամանքը՝ մեր կողմից ցուցաբերվելու է հետևողականություն՝ գործի իրական հանգամանքները պարզելու և հնարավոր բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

 

«Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ

 

 

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика