Լուրեր

Հարգելի բարեկամներ

ՀՀ ՊՆ N զորամասի թվով 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ /Շարքայիններ/ մեղադրվում են իրենց վաշտի հրամանատարին ծեծելու համար, որի համար վերջիններիս սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում:
Գործը քննվում է ՀՀ Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ստանձնել եմ նշված զինծառայողներից մեկի՝ Վազգեն Արտյոմի Մխեյանի պաշտպանությունը, ով մեղադրվում է ալկոհոլ օգտագործած վիճակում իր 5 համածառայակիցների հետ վաշտի հրամանատարին շուրջ 10 րոպե ծեծելու մեջ:
Հատկանշական է, որ տրված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տուժող սպայի մարմնի վրա որևէ վնասվածք չի հայտնաբերվել, բացառությամբ աչքի տակ առկա կապտուկի, այն դեպքում, երբ մեղադրական եզրակացության մեջ պնդում է արված, որ նշված 6 զինծառայողները, ըստ էության, շուրջ 10 րոպե ծեծել են նշված սպային:
Անհրաժեշտ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ իմ պաշտպանյալ Վազգեն Մխեյանի մասով նշված քրեական գործով հաստատված մեղադրական եզրակացությունում առկա է ակնհայտ կեղծիք: 
Վերջինս ոչ միայն ալկոհոլ չի օգտագործել /Փորձաքննությամբ հաստատվել է/, այլև տեղի ունեցած միջադեպի ընթացքում փորձել է օգնել տուժողի կարգավիճակ ստացած իր վաշտի հրամանատարին:
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավասու մարմինների կողմից առանձնակի ՛՛Ջանասիրություն՛՛ է ցուցաբերվել թվով 6 շարքային զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու և երկար տարիներով ազատազրկման դատապարտելու համար, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ եթե ՛՛տուժող՛՛ սպան ցուցաբերեր հրամանատարին վայել կեցվածք և ժամանակին ձեռնարկեր իր իրավասություններից բխող քայլեր, այսօր նշված զինծառայողները չէին հայտնվի վանդակաճաղերից այն կողմ:
Մեր փաստաբանական գրասենյակը հետամուտ է լինելու այս գործում արդարության վերականգնման համար:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՓԱՍՏԱԲԱՆ՝ Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика