Լուրեր

Ս.թ. հոկտեմբերի 7-ին ՛՛ՀԵՆԱՐԱՆ՛՛ մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում փաստաբան Ն. Նորիկյանը, անդրադառնալով ս.թ. հուլիս 3-ին  ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան հանգամանքներին և հարուցված քրեական գործի ընթացքին, հայտնել է, որ՝

1. Արսեն Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, այդ մեղավորները մինչ օրս հայտնաբերված չեն, ավելին, տուժող կողմը խորը կասկածներ ունի, որ ենթադրյալ մեղավորը կամ մեղավորները կարող են ունենալ ազդեցիկ հովանավոր կամ հովանավորներ, այդ թվում և զինված ուժերում, ովքեր անում են հնարավորը կամ ցուցաբերում շահագրգռվածություն՝ Արսեն Մխիթարյանի մահվան իրական հանգամանքները չբացահայտելու համար:

 

2. Տուժող կողմի մոտ ձևավորվել է այնպիսի տպավորություն, որ անկախ նրանից, թե այս քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին ինչ բովանդակությամբ ու հիմնավորմամբ միջնորդություններ կներկայացվեն, և անկախ նրանից, թե այլ քննչական գործողություններով ինչպիսի փաստական հանգամանքներ ի հայտ կգան և ինչպիսի ապացույցներ կբացահայտվեն, միևնույն է՝ վարույթն իրականացնող մարմնի մոտ շարունակելու է գերակայել այն համոզմունքը, որ Արսեն Մխիթարյանի մահվան գործում որևէ մեկը մեղավոր չէ, հետևաբար՝ իրենք որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացնելու:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ փաստաբան Ն.Նորիկյանը ինչպես հրապարակավ, այնպես էլ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդգծելով, որ տուժող կողմի մոտ պահպանվում է վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ առաջացած անվստահությունը, և ստեղծված վստահության ճգնաժամից դուրս գալու լավագույն ելքը կլինի գործի հետագա քննությունը հանձնարարել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը՝ գործի օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննությունն ապահովելու նպատակով :

Ս.թ. հոկտեմբերի 20-ին ստացվել է ՀՀ զինվորական դատախազի պաշտոնակատարի գրությունը, որով հայտնվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով Արսեն Մխիթարյանի գործի հետագա նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика