Լուրեր

Հարգելի բարեկամներ

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր գրասենյակն աստիճանաբար ընդլայնում է իր հնարավորությունները՝ այդ թվում և գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով:

Այսուհետ փաստաբան Մինաս Մուրադյանը հանդիսանալու է մեր գրասենյակի գործընկեր-փաստաբան և իր մտավոր ու փաստաբանական կարողությունները գրասենյակի միջոցով ծառայեցնելու է մարդու իրավունքների պաշտպանության գործին:

 

Փաստաբան Մինաս Մուրադյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 16-ին:

Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:

Իրավագիտության մագիստրոս է: 

2011-2013թթ. սովորել է  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում:

2002-2007թթ. սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում, իրավագետ-դատական փորձագետ է:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2014-2015թթ. աշխատել է ՛՛ԱրմՍվիս Բանկ՛՛ ՓԲԸ-ի խնդրահարույց ակտիվների կառավարման բաժնում:
2011-2014թթ. աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնում որպես հարկադիր կատարող,
2008-2011թթ. աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կենտրոնում որպես իրավախորհրդատու:
2010թ. դասախոսել է Մոսկվայի Բիզնեսի և Իրավունքի ինստիտուտում  /Կրիմինալիստիկա/,
2002-2008թթ. ՛՛Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա՛՛ ՀԿ-ում իրականացրել է իրավաբանական խորհրդատվություն /քաղաքացիաիրավական, քրեաիրավական, վարչական), տարատեսակ իրավական փաստաթղթերի՝ դիմումների, հայցադիմումների, բողոքների կազմում/
2003-2010թթ. անդամակցել է ՛՛Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա՛՛ Հասարակական կազմակերպությանը:
2011թ. մինչ օրս ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: Արտոնագիր՝ թիվ 1330:
 
Մինաս Մուրադյանը մասնագիտացված է հետևյալ ծառայությունների մատուցման գործում.
-Բանկային գործունեություն
-Ժառանգություն
-Սեփականություն
-Կատարողական վարույթի սպասարկում
-Ճանապարհատրանսպորտային տույժեր
-Վարչական ակտերի բողոքարկում
-Վարչական այլ
-Աշխատանքային հարաբերություններ
-Պայմանագրային հարաբերություններ
-Ընտանեկան հարաբերություններ
-Իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում
-Սնանկություն

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика