Լուրեր

Հարգելի բարեկամներ

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր գրասենյակն աստիճանաբար ընդլայնում է իր հնարավորությունները՝ այդ թվում և գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով:

Այսուհետ փաստաբան Գագիկ Մելիքյանը հանդիսանալու է մեր գրասենյակի գործընկեր-փաստաբան և իր մտավոր ու փաստաբանական կարողությունները գրասենյակի միջոցով ծառայեցնելու է մարդու իրավունքների պաշտպանության գործին:

Գագիկ Մելիքյանը  ծնվել է 1979թ. հունիսի 8-ին:

Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:

1995-2001թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի «Ալաշկերտ»  համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2000թ. մասնակցել է Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի կազմակերպած Քաղաքացիական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ սեմինար դասընթացներին:

2005-2010թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ ստանալով արևելագիտության բակալավրի աստիճան արաբագիտություն մասնագիտությամբ:

2008-2009թթ. սովորել և ավարտել է Դամասկոսի «Ոչ արաբախոսների համար արաբերեն լեզվի ինստիտուտը»:

2015-2016թթ. հանդիսացել ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր:

2002-2004թթ. Երևանի «Ալաշկերտ»  համալսարանում դասավանդել է Սահմանադրական իրավունք, Հայ քաղաքական և իրավական մտքի պատմություն:

2011-2012թթ. աշխատել է Իրաքի Բաղդադ և Էրբիլ քաղաքներում՝ որպես կազմակերպության ներկայացուցիչ՝ իրավական գծով փոխտնօրեն:

2012-2016թթ. աշխատել է արաբերենի թարգմանիչ իրավական ոլորտում:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: Արտոնագիր թիվ 2210:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներին:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Գագիկ Մելիքյանը մասնագիտացված է հետևյալ ծառայությունների մատուցման գործում.

-Ժառանգություն,

-Սեփականություն,

-Գույքային

-Ամուսնաընտանեկան,

-Քաղաքացիական այլ,

-Վարչական այլ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика