Լուրեր

Սիրելի՛ զորակոչիկներ և զորացրվող պարտադիր ժամկետային զինծառայողներ

ՀՀ նախագահի 15.05.2017թ. թիվ ՆՀ-255-Ն հրամանագրի համաձայն` սույն թվականի մայիս-հուլիս ամիսներին կիրականացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

 

Նույն հրամանագրի համաձայն` ս.թ. մայիս-հուլիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները:

Հրամանագրով ապահովվելու է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաև Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակվելու են սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:

''ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ'' փաստաբանական գրասենյակը նշված ժամանակահատվածում պատրաստ է իրավաբանական խորհրդատվություն տրամադրել բոլոր զորակոչիկներին և զորացրվող պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ զորակոչի և զորացրման ընթացքում ծագած բոլոր խնդիրների վերաբերյալ:

Գրասենյակը պատրաստակամ է ձեռնարկել օրենքով չարգելված բոլոր միջոցները` զորակոչիկների և զորացրվող զինծառայողների ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու հարցում` այդ թվում և դատական ճանապարհով:

Անհրաժեշտության դեպքում գրեք մեզ էլեկտրոնային հասցեով /Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript /, այցելեք գրասենյակ /Ք. Երևան, Մամուլի շենք, 5-րդ հարկ, 515 սենյակ/ կամ զանգահարեք 010527383, 093511100 հեռախոսահամարներով:

Շնորհակալությու՛ն համագործակցության համար ևբարի՛ ծառայություն հայոց բանակի զինվորներին…

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика