Լուրեր

Հարգելի բարեկամներ

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր գրասենյակն աստիճանաբար ընդլայնում է իր հնարավորությունները՝ այդ թվում և գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով:

Այսուհետ փաստաբան Լիլիթ Նիկողոսյանը հանդիսանալու է մեր գրասենյակի գործընկեր-փաստաբան և իր մտավոր ու փաստաբանական կարողությունները գրասենյակի միջոցով ծառայեցնելու է մարդու իրավունքների պաշտպանության գործին:

 

Լիլիթ Նիկողոսյանը ծնվել է1990թ. հուլիսի 29-ին:

Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:

2007-2011թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2011-2013թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2014-2017թթ. աշխատել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ իրավապայմանագրային բաժնում՝ որպես առաջատար իրավախորհրդատու:

2013-2014թթ.  աշխատել է ՀՀ զինվորական  կենտրոնական  դատախազությունում՝ որպես առաջատար  մասնագետ:

2015-2016թթ. հանդիսացել է ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: Արտոնագիր թիվ 2192:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Լիլիթ Նիկողոսյանը մասնագիտացված է հետևյալ ծառայությունների մատուցման գործում.

Քրեական իրավունք

-Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ

-Ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններ

-Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ

-Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ

Այլ

-Աշխատանքային հարաբերություններ

-Պայմանագրային հարաբերություններ

-Ընտանեկան հարաբերություններ

-Ժառանգություն

 

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика